Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն հրաժարական է տվել
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն և նրա բոլոր տեղակալները որոշել են լքել զբաղեցրած պաշտոնները, ինչպես նաև կառավարող «Վրացական երազանք» կոալիցիան։ Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին նախօրեին որոշում է ընդունել ազատել երկրի պաշտպանության նախարար Իրաքլի Ալասանիային՝ հայտարարելով, որ թույլ չի տա գերատեսչության քաղաքականացում։ Դրան նախորդել է Ալասանիայի հայտարարությունը, որ պաշտպանական գերատեսչությունը ենթարկվում է «նպատակաուղղված հարձակման»։ Այդպես է նա մեկնաբանել գերատեսչության քաղծառայողների դեմ հարուցված քրեական գործերը։
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն հրաժարական է տվել
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն և նրա բոլոր տեղակալները որոշել են լքել զբաղեցրած պաշտոնները, ինչպես նաև կառավարող «Վրացական երազանք» կոալիցիան։
Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին նախօրեին որոշում է ընդունել ազատել երկրի պաշտպանության նախարար Իրաքլի Ալասանիային՝ հայտարարելով, որ թույլ չի տա գերատեսչության քաղաքականացում։ Դրան նախորդել է Ալասանիայի հայտարարությունը, որ պաշտպանական գերատեսչությունը ենթարկվում է «նպատակաուղղված հարձակման»։ Այդպես է նա մեկնաբանել գերատեսչության քաղծառայողների դեմ հարուցված քրեական գործերը։
Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։