Վրաստանի պաշտպանության նոր նախարարը Մինդյա Ջանելիձեն է
Վրաստանի պաշտպանության նոր նախարար է դարձել Մինդյա Ջանելիձեն, որը մինչև նոյեմբերի 4-ը եղել է կառավարությանն առընթեր Անվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհրդի քարտուղար։ Այս մասին այսօր հայտնել է վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին։ Ջանելիձեն փոխարինել է պաշտպանության նախարար Իրաքլի Ալասանիային, որը 2012 թվականի հոկտեմբերից զբաղեցրել է այդ պաշտոնը։ Երեքշաբթի երեկոյան վարչապետն ազատել է Ալասանիային զբաղեցրած պաշոտնից։ Ղարիբաշվիլին ասել է նաև, որ Ջանելիձեն մասնագիտությամբ իրավաբան է։ Ավարտել է Վրաստանի պետանվտանգության նախարարության ակադեմիայի հակահետախուզության ֆակուլտետը, այնուհետև կրթություն է ստացել ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում։ 2002-2012 թթ. աշխատել է երկրի հետախուզության վարչությունում, ապա ղեկավարել հակահետախուզական վարչությունը ՆԳՆ–ում։ Վրաստանի պաշտպանության նոր նախարարը տիրապետում է վրացերենին, ռուսերենին, անգլերենին և թուրքերենին։
Վրաստանի պաշտպանության նոր նախարարը Մինդյա Ջանելիձեն է
Վրաստանի պաշտպանության նոր նախարար է դարձել Մինդյա Ջանելիձեն, որը մինչև նոյեմբերի 4-ը եղել է կառավարությանն առընթեր Անվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհրդի քարտուղար։ Այս մասին այսօր հայտնել է վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին։
Ջանելիձեն փոխարինել է պաշտպանության նախարար Իրաքլի Ալասանիային, որը 2012 թվականի հոկտեմբերից զբաղեցրել է այդ պաշտոնը։ Երեքշաբթի երեկոյան վարչապետն ազատել է Ալասանիային զբաղեցրած պաշոտնից։
Ղարիբաշվիլին ասել է նաև, որ Ջանելիձեն մասնագիտությամբ իրավաբան է։ Ավարտել է Վրաստանի պետանվտանգության նախարարության ակադեմիայի հակահետախուզության ֆակուլտետը, այնուհետև կրթություն է ստացել ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում։ 2002-2012 թթ. աշխատել է երկրի հետախուզության վարչությունում, ապա ղեկավարել հակահետախուզական վարչությունը ՆԳՆ–ում։
Վրաստանի պաշտպանության նոր նախարարը տիրապետում է վրացերենին, ռուսերենին, անգլերենին և թուրքերենին։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։