Տեղի է ունենում Ցամաքով շրջափակված զարգացող երկրների (ՑՇԶԵ) վերաբերյալ ՄԱԿ-ի 2-րդ խորհրդաժողովը
Սույն թվականի նոյեմբերի 3-ից 5-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունենում ցամաքով շրջափակված զարգացող երկրների (ՑՇԶԵ) վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության 2-րդ խորհրդաժողովը: Խորհրդաժողովի մասնակիցները՝ ցամաքով շրջափակված զարգացող երկրների, տարանցիկ զարգացող երկրների, դոնոր երկրների կառավարությունների, ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ի մի են եկել՝ ձևավորելու հաջորդ տասնամյակում ցամաքով շրջափակված երկրների զարգացման նոր օրակարգը: Համաշխարհայիև և տարածաշրջանային մակարդակներում միջկառավարական մեխանիզմները, այդ թվում՝ ՄԱԿ-ի տարածաշրջանային հանձնաժողովների մեխանիզմները, ինչպես նաև համապատասխան բովանդակային նյութը և վիճակագրական տվյալները պետք է արդյունավետ կերպով կիրառվեն դիտարկման գործընթացում:
Համակողմանիորեն և քննադատաբար գնահատել Ալմաթիի գործողությունների ծրագրի (ԱԳԾ) իրագործումը՝ նպատակ ունենալով համակողմանի գնահատման արդյունքների հիման վրա տարբերակել միջազգային և ներքին արդյունավետ քաղաքականությունները, ինչպես նաև նոր և ի հայտ եկող մարտահրավերներն ու հնարավորությունները և դրանց դիմակայմանն ուղղված միջոցները, հաջորդ տասնամյակի համար ձևավորել նոր, համընդհանուր գործողություններին միտված ռազմավարական շրջանակային ծրագիր:
Հավաքագրել միջազգային աջակցության լրացուցիչ միջոցներ ի նպաստ ցամաքով շրջափակված զարգացող երկրների, և այս առումով ձևավորել և հաստատել նորացված գործընկերություն ցամաքով շրջափակված զարգացող երկրների, տարանցիկ զարգացող երկրների և զարգացման ոլորտում դրանց գործընկերների միջև:
Վերահաստատել համաշխարհային հանձնառությունը՝ ուղղված ցամաքով շրջափակված զարգացող երկրների առանձնահատուկ կարիքների բավարարմանը, որոնք, մասնավորապես, վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը, տարանցման և առևտրի դյուրացմանը, քաղաքականության շրջանակին՝ նպատակ ունենալով նվազեցնել տարանցման չափազանց մեծ ծախսերը և այդ երկրներին համաշխարհային առևտրին լիարժեքորեն մասնակցելու հնարավորություն ընձեռել:
Մշակել մոնիթորինգի և գնահատման ավելի արդյունավետ մեխանիզմ գործողությունների նոր ծրագրի հաջող իրագործման համար՝ արդյունավետորեն գործի դնելով ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում առկա պայմանավորվածությունները:
Այս երկրների միջազգային ապրանքային առևտուրը կախված է այլ երկրների տարածքով տարանցումից: Տարանցման պայմաններից կախվածությունը, հաճախ նաև սահմանահատման խնդրահարույց ընթացակարգերը և տարանցման անհամապատասխան տրանսպորտային ենթակառուցվածքը էապես ավելացնում են տարանցման տրանսպորտային և առևտրային ծախսերը, չեզոքացնում դրանց մրցակցային առավելությունը, ապախրախուսում ներդրողներին, կրճատում տնտեսական աճը և հետագայում սահմանափակում են կայուն զարգացման կարողությունը: Ցամաքով շրջափակվածությունն, այսպիսով, էապես մեծացնում է ծայրահեղ աղքատության ընդգրկումը և ընդհանուր զարգացման ցածր մակարդակն այդպիսի շատ երկրներում:
Ցամաքով շրջափակված զարգացող երկրները և աղքատությունը
Ընդհանուր առմամբ, ցամաքով շրջափակված զարգացող երկրները, ունենալով աճի ամենացածր տեմպերը, զարգացող երկրներից ամենաաղքատների շարքում են: Որպես կանոն, այս երկրների արտահանումը մեծապես կախված է շատ սահմանափակ քանակի ապրանքներից: Ավելին, ցամաքով շրջափակված 31 զարգացող երկրներից 16-ը դասակարգվում են որպես թույլ զարգացած երկրներ:
Միջազգային նախարարական խորհրդաաժողով
Ցամաքով շրջափակված զարգացող երկրների առջև առկա խոչընդոտները հաղթահարելու նպատակով 2003 թվականի օգոստոսին Ալմաթիում կայացավ ցամաքով շրջափակված և տարանցիկ զարգացող երկրների, դոնոր երկրների ու միջազգային ֆինանսական և զարգացման հաստատությունների միջազգային նախարարական համաժողովը տարանցիկ տրանսպորտային համագործակցության թեմայով: Խորհրդաժողովի արդյունքում ընդունվեց Ալմաթիի գործողությունների ծրագիրը՝ ցամաքով շրջափակված և տարանցիկ զարգացող երկրների միջև տարանցիկ տրանսպորտյին համագործակցության նոր համաշխարհային համակարգի շրջանակներում ցամաքով շրջափակված զարգացող երկրների հատուկ կարիքների բավարարման մասին, և Ալմաթիի նախարարական հռչակագիրը:
Ալմաթիի գործողությունների ծրագիրը
Ալմաթիի գործողությունների ծրագրի (http://unohrlls.org/about-lldcs/programme-of-action/ ) առանցքային նպատակը գործընկերություն խթանելն է` հաղթահարելու ցամաքով շրջափակված զարգացող երկրների հատուկ խնդիրները, որոնք առաջացել են այդ երկրների` ծովային տարածքներ անմիջական ելք չունենալու և միջազգային շուկաներից հեռու գտնվելու ու մեկուսացվածության պատճառով: Այն նաև առանձնահատուկ գործողություններ սահմանեց հինգ առաջնային ուղղություններով, մասնավորապես՝ տարանցման քաղաքականության հիմնարար խնդիրներ, ենթակառուցվածքի զարգացում և պահպանում, միջազգային առևտուր և առևտրի խթանում, միջազգային աջակցության միջոցներ և իրականացում ու դիտարկում:
Զարգացումը ցամաքով շրջափակված երկրներում
Այսպիսով, ցամաքով շրջափակված լինելը շարունակում է խոչընդոտել միջազգային առևտրում ցամաքով շրջափակված զարգացող երկրների լիակատար մասնակցությանը և նվազագույնի է հասցնում նրանց համեմատական առավելությունները: Զարգացման մակարդակը ցամաքով շրջափակված զարգացող երկրներում 20%-ով ավելի ցածր է, քան կարելի էր ակնկալել ցամաքով շրջափակված չլինելու դեպքում: 2012 թ. այդ երկրների առևտրի ծավալը կազմել է ափամերձ երկների առևտրի ծավալի միայն 67%-ը: «Գործարարությամբ զբաղվելը (Doing Business) 2013 թ.-ին. խելամիտ կարգավորումներ միջին և փոքր ձեռնարկությունների համար» հրատարակության մեջ Համաշխարհային բանկը հաշվարկել էր, որ ցամաքով շրջափակված զարգացող երկրների ներմուծման և արտահանման հիմնական ծախսերը գրեթե երկու անգամ ավելի էին տարանցիկ հարևանների ծախսերից: Նման երկրները բեռի ստանդարտացված մեկ կոնտեյներ արտահանելու համար միջին հաշվով ծախսում են մոտավորապես 3.204 դոլար, մինչդեռ տարանցիկ երկրները ծախսում են 1.268 դոլար: Բացի այդ, մինչ այդ երկրները ապրանքի մեկ կոնտեյների ներմուծման վրա ստիպված են ծախսել 3.884 դոլլար, ափամերձ հարևանները նույն նպատակով ծախսում են ընդամենը 1.434 դոլլար:
Չնայած այս համեմատական անբարենպաստ պայմաններին` ցամաքով շրջափակված զարգացող երկրները նկատելի առաջընթաց են գրանցել սոցիալական և տնտեսական ոլորտներում, ներառյալ՝ համախառն ներքին արդյունքի տարեկան աճի տեմպը, որը 2006 և 2007 թվականներին հասել է 9.0 տոկոսի: Համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամին զուգընթաց, համախառն ներքին արդյունքի աճի տեմպը կտրուկ անկում ապրեց ` 2009 թ. հասնելով 4.0%-ի: 2010 թ. աճը մասնակիորեն վերականգնվեց՝ հասնելով 7,1%-ի, որից հետո կրկին նվազեց` 2012 թ. հասնելով 5.7%-ի: Մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը կայուն կերպով աճել է` 939 դոլլարից (2003 թ.) հասնելով 1.433 (2012 թ.): 13 երկրներում եկամուտը մեկ շնչի հաշվով բարձրացել է ավելի քան 50%-ով: Երեք երկրներ, այն է` Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը, Ալմաթիի գործողությունների ծրագրի մեկնարկից հետո կրկնապատկել են իրենց եկամուտները: Չնայած այդ առաջընթացին` ցամաքով շրջափակված զարգացող երկրների գրեթե երկու երրորդի եկամուտը մեկ շնչի հաշվով 1000 դոլարից զգալիորեն ցածր է:
Ցամաքով շրջափակված զարգացող երկրների գերակշռող մասն սկսել է սահմաններին ներդնել տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաներ: Մաքսային տվյալների ավտոմատացված համակարգի միջոցով իրենց սահմանները համակարգչայնացրած երկրների շարքին են դասվում Աֆղանստանը, Բոտսվանան, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Չադը, Եթովպիան, Լաոյի Ժողովրդավարական Հանրապետությունը, նախկին Հարավսլավիայի Հանրապետությունը, Մակեդոնիան, Լեսոտոն, Մալավին, Մալին, Նեպալը, Նիգերը, Բոլիվիայի Բազմազգ Պետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռուանդան, Սվազիլենդը, Ուգանդան, Զամբիան եւ Զիմբաբվեն: Պարագվայը նույնպես համակարգչայնացրել է իր համակարգը, սակայն այլ ծրագիր է գործածում: Ցամաքով շրջափակված զարգացող շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բուրկինա Ֆասոն, Ղազախստանը, Ղրղզստանը, Լաոյի Ժողովրդավարական Հանրապետությունը, Մոնղոլիան, Նեպալը, Պարագվայը, Մոլդովան, Ռուանդան, Տաջիկստանը, Ուգանդան, Ուզբեկստանը և Զամբիան, պատրաստվում են ներդնել կամ արդեն իսկ ներդրել են մեկ պատուհանի սկզբունքով սահմանային անցակետեր: Մի շարք տնտեսություններ դրական արդյունք են գրանցել այս միջոցառումների իրականացման շնորհիվ:
Խողովակաշարերը ամենածախսարդյունավետ տրանսպորտային միջոցն են ինչպես նավթի, այնպես էլ վերջնական արտադրանքի համար: Հայաստանը, Բոլիվիայի Բազմազգ Պետությունը, Չադը, Ղազախստանը, Մոլդովայի Հանրապետությունը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը դիտարկման ժամանակաշրջանում ընդլայնել են իրենց նավթամուղներն ու գազամուղները:

Խորհրդաժողովի ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ՝ http://www.lldc2conference.org/custom-content/uploads/2014/10/Programme1.pdf:
Այս տարի ավելի վաղ Խորհրդաժողովի միջկառավարական հանձնաժողովը նախապատրաստական երկու հանդիպում ունեցավ, որոնց վերաբերյալ կարելի է ավելի մանրամասն տեղեկանալ http://www.lldc2conference.org/member-states/inter-governmental-meetings-2/ հղումով:
Խորհրդաժողովի նպատակները
Համակողմանիորեն և քննադատաբար գնահատել Ալմաթիի գործողությունների ծրագրի (ԱԳԾ) իրագործումը՝ նպատակ ունենալով համակողմանի գնահատման արդյունքների հիման վրա տարբերակել միջազգային և ներքին արդյունավետ քաղաքականությունները, ինչպես նաև նոր և ի հայտ եկող մարտահրավերներն ու հնարավորությունները և դրանց դիմակայմանն ուղղված միջոցները, հաջորդ տասնամյակի համար ձևավորել նոր, համընդհանուր գործողություններին միտված ռազմավարական շրջանակային ծրագիր:
Հավաքագրել միջազգային աջակցության լրացուցիչ միջոցներ ի նպաստ ցամաքով շրջափակված զարգացող երկրների, և այս առումով ձևավորել և հաստատել նորացված գործընկերություն ցամաքով շրջափակված զարգացող երկրների, տարանցիկ զարգացող երկրների և զարգացման ոլորտում դրանց գործընկերների միջև:
Վերահաստատել համաշխարհային հանձնառությունը՝ ուղղված ցամաքով շրջափակված զարգացող երկրների առանձնահատուկ կարիքների բավարարմանը, որոնք, մասնավորապես, վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը, տարանցման և առևտրի դյուրացմանը, քաղաքականության շրջանակին՝ նպատակ ունենալով նվազեցնել տարանցման չափազանց մեծ ծախսերը և այդ երկրներին համաշխարհային առևտրին լիարժեքորեն մասնակցելու հնարավորություն ընձեռել:
Մշակել մոնիթորինգի և գնահատման ավելի արդյունավետ մեխանիզմ գործողությունների նոր ծրագրի հաջող իրագործման համար՝ արդյունավետորեն գործի դնելով ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում առկա պայմանավորվածությունները:
Ցամաքով շրջափակված զարգացող երկրների մասին
Շուրջ 450 միլիոն ընդհանուր բնակչությամբ՝ ցամաքով շրջափակված 32 զարգացող երկրներ դիմակայում են հատուկ մարտահրավերների, որոնք կապված են դեպի ծով անմիջական ելքի բացակայության ու միջազգային շուկաներից հեռավորության և մեկուսացվածության հետ (հետևյալ հղումով կարող եք դիտել երկրների նկարագրերը, ինչպես նաև փաստեր և թվեր 32 երկրներից յուրաքանչյուրի վերաբերյալ http://unohrlls.org/meetings-conferences-and-special-events/landlocked-developing-countries-facts-and-figures-unctad-2006/):