Լրահոս

05.11.2014 12:11


Կգործարկվեն երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր տեսախցիկներ

Կգործարկվեն երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր տեսախցիկներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թ. նոյեմբերի 17-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում և վայրերում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.

1. Ագաթանգեղոս փողոց-Խորենացի փողոց
2. Մհեր Մկրտչյան փողոց-Խորենացի փողոց
3. Բաղրամյան պողոտա՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի հատված:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Այս խորագրի վերջին նյութերը