Լրահոս

05.11.2014 12:07


Անօթևանն ակնթարթային վիճակախաղով ավելի քան 600 հազ. դոլար է շահել

Անօթևանն ակնթարթային վիճակախաղով ավելի քան 600 հազ. դոլար է շահել

Դանիայի առևտրի կենտրոններից մեկն այցելած գրենլանդացի մի անօթևան մասնակցել է ակնթարթային վիճակախաղին և 3,6 մլն կռոն (610 հազ. դոլար) շահել։ «The Copenhagen Post»–ը գրում է, որ դա պատկառելի գումար է անգամ սովորական մարդկանց համար, էլ ուր մնաց՝ անօթևանի։ Վերջինի 37–ամյա քույրը կարծում է, որ իր եղբայրը միանգամայն արժանի է այդ հաջողությանը։

«Նա շատ լավ մարդ է, և ես ուրախ եմ, որ հաջողությունը վերջապես ժպտաց նրան»,–ասել է անօթևանի քույրը։

Նորաթուխ միլիոնատերը, ով նախընտրում է չհրապարակել իր անունը, արդեն գիտի, թե ինչ նպատակով է ծախսելու խոշոր շահումը։ Առաջին հերթին նա ծրագրում է այցելել իր հայրենի Գրենլանդիա՝ այնտեղ անցկացնելու Ամանորն ու Սուրբ ծնունդը։

«Ես մեկուկես տարի անտուն եմ եղել, բայց հիմա գեղեցիկ և մեծ բնակարան կունենամ։ Շահած գումարով ես արդեն կունենամ այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է, բայց պետք է մտածված ծախսեմ։ Սա տարօրինակ և հրաշալի իրադարձություն է»,–ասել է զարմացած անօթևանը։

Համաձայն վիճակախաղի կանոնների՝ շահումը կհանձնվի 60 ամսվա ընթացքում՝ ամսական 10 հազարական դոլար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը