Լրահոս

05.11.2014 11:39


ԱՄՆ միջանկյալ ընտրություններին հետևում է գրեթե 20 երկրի դիտորդ

ԱՄՆ միջանկյալ ընտրություններին հետևում է գրեթե 20 երկրի դիտորդ

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ մոտ 40 խորհրդարանականներին Միացյալ Նահանգներում, որոնք այցելել են Վաշինգտոն դիտորդական առաքելության շրջանակներում», – ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին։

Փսակիի խոսքերով՝ ԱՄՆ–ում անցկացվող միջանկյալ ընտրություններին ներկա են դիտորդներ մոտ 20 երկրից, այդ թվում՝ ՌԴ–ից, Պորտուգալիայից, Դանիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Նորվեգիայից, Իռլադիայից, Իտալիայից և Սերբիայից։

Պետքարտուղարության ներկայացուցիչը հաղորդել է, որ այսօրվա մի մասը դիտորդները կանցկացնեն Վաշինգտոնում, ինչպես նաև Վիրջինիա և Մերիլենդ նահանգներում ընտրություններին հետևելով։
Հիշեցնենք՝ ԱՄՆ–ում համազգային միջանկյալ ընտրություններով ընտրվում են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ողջ կազմը և Սենատի 1/3–ը, 50 նահանգից 36-ում կկայանան նահանգապետի ընտրություններ։ Միջանկյալ են կոչվում ընտրությունները, քանի որ տեղի են ունենում հենց մեջտեղում հիմնական՝ նախագահական ընտրություններից առաջ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը