Քաղաքական

05.11.2014 10:08


ԵՏՄ-ին ՀՀ անդամակցելու պայմանագիրը ՍԴ-ն կքննի նոյեմբերի 14-ին

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցելու պայմանագիրը ՍԴ-ն կքննի նոյեմբերի 14-ին

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը քննվելու է ՀՀ Սահմանադրական դատարանում։ Նիստը նախանշված է նոյեմբերի 14-ին։

Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից:
Նշենք, որ Հայաստանը ԵՏՄ–ին պետք է միանա 2015թ. հունվարի 1-ից:

Այս խորագրի վերջին նյութերը