Լրահոս

05.11.2014 10:03


Դպրոցի տնօրենները տնտեսում են` առաջացնելով ծնողների դժգոհությունը

Դպրոցի տնօրենները տնտեսում են` առաջացնելով ծնողների դժգոհությունը

«Չորրորդ իշխանություն»–ն այս օրերին ահազանգ է ստանում Երևանում գտնվող տարբեր դպրոցներից, որ դասասենյակները ցուրտ են, երեխաները մրսում են, մինչդեռ ջեռուցումը դպրոցներում մեկնարկելու է նոյեմբերի 15–ից։
«Երևանի քաղաքապետարանը, սակայն, այս խնդրին ևս իրավիճակային լուծում է տվել։ Դպրոցի տնօրեննրը զգուշացված են, որ կարող են առավոտյան դասասենյակներում էլեկտրական սարքեր՝ «պլիտաներ» միացնել և կոտրել սենյակի ջերմաստիճանը։ Սակայն, չգիտես, թե ինչու, տնօրենները չեն դիմում այդ քայլին։ Եվ սա այն դեպքում, երբ քաղաքապետարանն ինքն է ամբողջությամբ վճարում դպրոցների էլեկտրաէներգիայի և ջեռուցման ծախսը:
Հարց է առաջանում` ինչո՞ւ են տնօրենները «խնայում»՝ առաջացնելով ծնողների դժգոհությունը և այդ բողոքն ուղղորդելով Երևանի քաղաքապետարան: Հուսանք՝ ահազանգած ծնողներն այս տեղեկատվությունը ճիշտ կօգտագործեն` անբարեխիղճ տնօրեններին պարտադրելով կատարել Երևանի քաղաքապետարանի հրահանգը, այն է՝ խիստ անհրաժեշտության դեպքում տաքացնել դասասենյակները «պլիտաներով»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «ՉԻ» այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը