Կարծիք

05.11.2014 09:45


Ես հասկանում եմ, որ այս կյանքում, դժբախտաբար, ոչ բոլոր մարդիկ են արդար, և ոչ բոլորն են անկեղծ

Ես հասկանում եմ, որ այս կյանքում, դժբախտաբար, ոչ բոլոր մարդիկ են արդար, և ոչ բոլորն են անկեղծ

Մեր կյանքը չգիտեմ՝ ինչու շատ է անհամեղ. ամեն մի ծառի, թփի տակ և ամենուր շահ են փնտրում բոլորը…
Այս անխիղճ ու բարոյականությունը մոռացած ժամանակներում ես հավատում եմ Աստծո պատժին և խղճի գոյությանը: Չնայած գերհզոր պետությունների խոսքից բացի՝ լիարժեք գործունեություն չեմ տեսնում, եզդիների ցեղասպանությունը չի դադարեցվում: Անցել է շուրջ 3 ամիս, սակայն դեռևս չի երևում, թե երբ Շանգալի ազատագրությունն իրականություն կդառնա: Գերհզոր պետություններ և աշխարհը տիրող հզոր անձեր, ինչպես ուզում եք՝ տիրացեք Ձեր «կարկանդակին», ինչպես ուզում եք՝ բաժանեք միմյանց միջև, բայց Շանգալի ազատագրումը պետք է իրականացվի առանց հետաձգման: Վերջապես, ցուցաբերեք կամք, բարություն, աջակցե՛ք մեր ժողովրդին, չէ՞ որ առջևում ձմեռ է: Իսկ Շանգալի եզդիների մեծամասնությունն անօթևան և անօգնական է սարերում: Փախստականների ճամբարներում գտվողների մեծ մասը նույնիսկ մեկ ծածկոց չունի ցրտից պաշտպանվելու համար: ԻՊ-ի հրեշներից որքան ուզում եք՝ գնե՛ք հանցավոր ճանապարհով ձեռք բերած նավթը, բայց այդ նավթը մի՛ խառնեք անմեղ զոհերի արյան հետ: ԻՊ-ի հրեշները մեր ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը արդարացնում են, որովհետև մենք նրանց համար այլադավ ենք: Հպարտանում են, որ 21-րդ դարում վերահաստատել են ստրկությունն ու ստրկավաճառությունը: 3 ամիս շարունակվում է մեր ժողովրդի ցեղասպանությունը, ԻՊ-ի հրեշների տարբեր «դպրոց» կոչվող հաստատություններում պահվող 8-14 տարեկան եզդի երեխաների մի մասը, չնայած մեր հայրենակիցների հորդոր կոչին, չի հեռանում այդ «դպրոցներից»: Նրանց արդեն սովորեցրել են, որ այլադավին սպանելուց հետո նրանք դրախտ կգնան: Մի՞թե մեր ժողովրդի հարյուրավոր երեխաներն ապագայում կդառնան մարդասպաններ, հրեշներ, ո՞վ է պահպանելու մեր ժողովրդի մշակույթը, պատմությունը, կրոնը, և վերջապես, մեր հազարամյա բնօրրանն ու սրբատեղիները: Եթե Շանգալը չազատագրվի, և չլինի եզդիական բնօրրան, ապա մեծ ցավով կարելի է ասել՝ դա կարող է լինի մեր կրոնի վերջը: Մարդկության հնագույն կրոններից մեկը և այդ կրոնը պահպանող արիական ազգը կանգնած են կործանման եզրին: Այսօր, քան երբեք պետք է լինենք միասնական ու պայքարենք մեր ժողովրդի ու կրոնի համար: Փախստականների ճամբարներում նոր ծնված երեխաներին եզդիները անվանում են «Ֆարման» ցեղասպանություն ապրած: Իսլամիստներից ազատագրված 2-3 տարեկան վիրավոր երեխան հիվանդանոցում նույնիսկ չկարողացավ ասել իր անունը, մահանալուց հետո նրան հուղարկավորողները նրան կոչեցին «Բեկըս» անանուն-անտեր: Եթե ԻՊ հրեշները ինչ–որ մարդկանց, պետությունների մկանների ուժն են ներկայացնում, բայց ի՞նչ է ասում ձեր սիրտը, հոգին՝ տեսնելով նրանց վայրագությունները: Չի կորչել մեր ժողովրդի հավատը, որովհետև նա երբեք չի կորցրել հավատը մարդկության հանդեպ: Ոչ մի պատճառ և մանրուք ոչ մեկին իրավունք չի տալիս դադարեցնելու եզդիների ցեղասպանությունը, ազատագրելու մեր բնօրրան Շանգալը և շեղվել այդ ուղուց:
Աստծուց վախեցե՛ք, մի՛ կործանեք մեր կրոնն ու ազգը:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Ամո Շարոյան

Այս խորագրի վերջին նյութերը