ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումները
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Վարդան Այվազյանի եւ Արծվիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտների եկամուտներն ու ծախսերը, ինչպես նաեւ եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է նշված բնագավառների բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը՝ տեղեկացնելով, որ պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերի ծրագրավորումը պայմանավորված է եղել 2014թ. հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացմամբ, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությամբ: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը ներկայացրել է եկամուտների ձեւավորման պատկերը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը: Համապատասխան ոլորտների բյուջետային ֆինանսավորմանը եւ ծրագրերին անդրադարձել են ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդի անդամ Արթուր Վարդանյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:
Էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտների գծով 2015 թ. նախատեսվում է 7,361.7 մլն դրամ` 2014 թ. 13,454.9 մլն դրամի դիմաց: Ընթացիկ ծախսերի գծով 2015 թ. նախատեսվում է իրականացնել «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ» ծրագիրը՝ 49.7 մլն դրամ` 2014 թ. հաստատված 48.3 մլն դրամի դիմաց, «Ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման ծառայություն» ծրագրի համար 12.8 մլն դրամ` 2014 թ. 6.1 մլն դրամի դիմաց: Էներգետիկայի ոլորտում նախատեսվում է շարունակել եւ իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով 5 ծրագիր:
Տրանսպորտի եւ կապի ոլորտների գծով 2015 թ. նախատեսվում է 51,550,2 մլն դրամ` 2014 թվականի 87,580.5 մլն դրամի դիմաց: Ընթացիկ ծախսերի գծով 2015 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվող միջոցներն ուղղվելու են «Ավտոճանապարհների պահպանում եւ շահագործում» ծրագրի համար՝ 5,958.7 մլն դրամ` 2014 թ. 5,675.0 մլն դրամի դիմաց, «Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում եւ շահագործում» ծրագրով նախատեսվում է 798.0 մլն դրամ` 2014 թ. 760.0 մլն դրամի դիմաց: Ոչ ֆինանսական ակտիվների գծով 2015 թ. նախատեսվել է 4,000.0 մլն դրամ` 2014 թ. 13,238.5 մլն դրամի դիմաց, որն ուղղվելու է «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» եւ «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերի իրականացմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծախսային ծրագրերի համար 2015 թ. նախատեսվում է 2,841.8 մլն դրամ` 2014 թ. 2,382.5 մլն դրամի դիմաց: Ընթացիկ ծախսերի գծով 2015 թ. հատկացվող միջոցներն ուղղվելու են «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագրի իրականացմանը՝ 152.3 մլն դրամ` 2014 թ. 151.9 մլն դրամի դիմաց, «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» ծրագրի համար՝ 188.4 մլն դրամ` 2014 թ. 75.0 մլն դրամի դիմաց:
Քաղաքաշինության ոլորտի ֆինանսավորմանը 2015 թ. նախատեսվում է հատկացնել 11,054.7 մլն դրամ՝ 2014 թ. համար հաստատված 19,809.9 մլն դրամի դիմաց: ՀՀ քաղաքաշինության նախարարության կառավարման ապարատի գծով ծախսերը նախատեսվել են 1,007.5 մլն դրամ՝ 2014 թ. 783.7 մլն դրամի դիմաց: «Կրթական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության համար նախատեսվել է 5,575.0 մլն դրամ` 2014 թ. 15,091.0 մլն դրամի դիմաց: Մարզական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության համար նախատեսվել է 550.0 մլն դրամ` 2014 թ. 855.0 մլն դրամի դիմաց:
Անշարժ գույքի կադաստրի համակարգի զարգացման նպատակներն են հանդիսանալու Հայաստանում անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման համակարգի արդիական, զարգացող տեղեկատվական հասարակության պահանջները բավարարելու ունակ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման բարձր մակարդակով համակարգի ձեւավորումը եւ զարգացմանը խոչընդոտող գործոնների վերացումը:
«ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1,184.5 մլրդ դրամի չափով կամ 2014թ. համար հաստատված 1,135.9 մլրդ դրամ, 2013 թ. փաստացի ստացված 1037.9 մլրդ դրամ համադրելի գումարների համեմատությամբ համապատասխանաբար 4.3%-ով եւ 14.1%-ով ավելի: Ակնկալվում է, որ ՀՀ 2015 թ. պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 24.33%` 2014 թվականի համար հաստատված 24.05%-ի եւ 2013 թ. փաստացի 24.29%-ի դիմաց: Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2015 թ. համար ծրագրվել են 1,131.2 մլրդ դրամի չափով: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով 2015 թ. համար ծրագրված ցուցանիշը 2014թ. համար հաստատված եւ 2013թ. փաստացի համադրելի մուտքերից ավելի է համապատասխանաբար 33.4 մլրդ դրամով (3.0%-ով) եւ 134.0 մլրդ դրամով (13.4%-ով):
Քննարկումների ընթացքում ԱԺ պատգամավորները ներկայացրել են իրենց դիտողությունները եւ առաջարկները:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումները: