Լրահոս

04.11.2014 17:51


Բայդենը հայտարարել է, որ երբեք ներողություն չի խնդրել Թուրքիայի նախագահից

Բայդենը հայտարարել է, որ երբեք ներողություն չի խնդրել Թուրքիայի նախագահից

«CNN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ներողություն չի խնդրել Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանից իր այն խոսքերի համար, որ Թուրքիայի կառավարությունը և տարածաշրջանային այլ իշխանություններ ֆինանսական օգնություն էին տրամադրում Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին։
Նրա խոսքերով՝ դա լրագրողների՝ իր խոսքերի մեկնությունն է։
«Ո՛չ. ես երբեք նրանից ներողություն չեմ խնդրել։ Ես լավ գիտեմ նրան։ Ես աշխատել եմ նրա հետ։ Ես զանգահարել եմ նրան և ասել, որ այն, ինչ հաղորդել է մամուլը, այնքան էլ հստակ չի եղել։ Թյուրիմացություն է տեղի ունեցել։ Ահա թե ինչ եմ ես ասել։ Եվ հստակեցրել եմ, թե ինչ նկատի ունեի», – հայտարարել է փոխնախագահը։
«Ես չեմ պատրաստվում փոխել իմ իմիջը։ Ես երբեք չեմ հրաժարվել իմ խոսքերից, անգամ եթե դրանք նեղացնում են ինչ–որ մեկին», – ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը