Լրահոս

04.11.2014 16:59


ԱԺ–ում ավարտվեցին պետբյուջեի նախագծի քննարկումները

ԱԺ–ում ավարտվեցին պետբյուջեի նախագծի քննարկումները

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումները:

ԱԺ պատգամավորները, խմբակցությունները և մշտական հանձնաժողովներն օրինագծի վերաբերյալ իրենց գրավոր առաջարկությունները կներկայացնեն ԱԺ աշխատակազմին, վերջինն էլ՝ ՀՀ կառավարությանը:

«ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը կքննարկվի և քվեարկության կդրվի ՀՀ Ազգային ժողովի՝ նոյեմբերի 10–ին մեկնարկող չորսօրյա նիստում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը