Մայրության նպաստը չի հաշվարկվի ըստ կնոջ աշխատանքային ստաժի
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ ԱսատրյանըԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ մայրության նպաստը չի հաշվարկվի ըստ կնոջ աշխատանքային ստաժի։
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծից հանվել է մայրության նպաստի հաշվարկումը ըստ կնոջ աշխատանքային ստաժի՝ 40, 60 և 80 տոկոսի չափով, կետը։ Ամրագրվել է, որ 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող հղի կնոջ նպաստի հաշվարկումը կկատարվի գործատուի հետ: Այսինքն, մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացող կանանց մայրության նպաստի չափը, նախկինի նման, կկազմի 100 տոկոս:
Չաշխատող մայրերը կստանան նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով նպաստ:
Մայրության նպաստը չի հաշվարկվի ըստ կնոջ աշխատանքային ստաժի
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ մայրության նպաստը չի հաշվարկվի ըստ կնոջ աշխատանքային ստաժի։

7or.am