Լրահոս

04.11.2014 16:57


Մերկելը ՌԴ դեմ կիրառված պատժամիջոցների չեղարկման պատճառ չի տեսնում

Մերկելը ՌԴ դեմ կիրառված պատժամիջոցների չեղարկման պատճառ չի տեսնում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ վերջին իրադարձություններն Ուկրաինայում, առաջին հերթին՝ ընտրությունները ինքնահռչակված Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններում, թույլ չեն տալիս խոսել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկման մասին։

«Ներկա դրությամբ չկան պատճառներ դրանք չեղարկելու համար», – հայտարարել է նա Բեռլինում։ ԴԺՀ–ում և ԼԺՀ–ում ընտրությունները Մերկելն «անօրինական» է անվանել՝ նշելով, որ Մոսկվան պետք է ավելի ակտիվ ազդի աշխարհազորայինների վրա բախման էսկալացիան կանխելու նպատակով։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը