Լրահոս

04.11.2014 15:55


Գյուղնախարարության պարզաբանումը հավկիթի գնի բարձրացման վերաբերյալ

Գյուղնախարարության պարզաբանումը հավկիթի գնի բարձրացման վերաբերյալ

Հանրապետությունում 2014 թվականի նոյեմբերի սկզբին օրական արտադրվող հավկիթի ծավալը կազմում է շուրջ 900 հազար, մինչդեռ օրական սպառումը կազմում է 730 հազար: Ավելցուկը հնարավորություն է ընձեռում պահեստավորել համապատասխան քանակությամբ պարենային ձու, որն ամբողջությամբ կբավարարի ամանորյա տոներին ազգաբնակչության պահանջարկը:

Ընթացիկ տարվա սեպտեմբերից սկսվեց շուրջ 400 հազար վառեկների ձվարկման փուլը, որի սկզբնական փուլում ձուն շատ մանր է, ինչի հետևանքով օրական արտադրվող և իրացվող ձվի մեկ երրորդը կազմում էր փոքր տրամագծով և ցածր գներով ձուն: Հոկտեմբեր ամսից սկսած իրացվող հավկիթի խմբաքանակում արդեն մեծ տրամագծով և բարձր գին ունեցող արտադրանքի տեսակարար կշիռը սկսեց ավելանալ: Այս հանգամանքով պայմանավորված հանրապետությունում փոփոխվել են հավկիթի միջին գները:

Ինչ վերաբերում է խոշոր, դիետիկ հավկիթի գներին, ապա դրանք մնացելեն անփոփոխ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը