Լրահոս

04.11.2014 15:36


Ֆինլանդիան նախատեսում է Իրաք ուղղել մինչև 30 ռազմական հրահանգիչ

Ֆինլանդիան նախատեսում է Իրաք ուղղել մինչև 30 ռազմական հրահանգիչ

Ֆինլանդիայի իշխանությունները մտադիր են Իրաք ուղարկել 10-30 ռազմական հրահանգիչ։ Ինչպես հայտնում է ֆիննական Պաշտպանության նախարարության ղեկավար Կառլ Հագլունդը, դա երկրի ներդրումը կլինի ԱՄՆ–ի ղեկավարությամբ ստեղծված միջազգային կոալիցիայի գործողություններում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։
«Helsingin Sanomat»–ի փոխանցմամբ՝ որոշումը հրահանգիչներ ուղղելու վերաբերյալ կընդունեն նոյեմբերի ընթացքում։ Հագլունդի խոսքերով՝ նրանք օգնելու են իրաքյան զինծառայողներին վերապատրաստելու գործում, որոնք պետք է կանխարգելեն ԻՊ առաջխաղացումը նոր տարածքներ։

Այդ գործողությանն արդեն մասնակցում են Նորվեգիան, Դանիան և Գերմանիան։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը