Ձեզ է դիմում ՀՀ ԶՈւ 5060 զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդվարդ Համլետի Մերոյանի մայր Քիշմիշ Քլոյանը:
Չնայած մի շարք հիվանդությունների (սրտի արատ, ֆիզիկական, թեկուզեւ ոչ ծանր, աշխատանք կատարելիս սրտի շրջանում զգացվում են ուժեղ ծակծկոցներ), որդիս 05.12.2008թ. Աշտարակի ՏԶԿ-ի կողմից հանիրավի զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության 5060 զորամաս (սահմանապահ զորքեր, ԼՂՀ, Հորադիզ):
Ի դեպ նշեմ, որ 2007թ.-ին նրա զինծառայությունը սրտի արատի պատճառով 1 տարով տարկետվել էր: Հարց է ծագում' ինչպե՞ս պատահեց, որ ընդամենը 1 տարի անց' 2008թ.-ին, վերոնշյալ բոլոր հիվանդությունները, առանց բժշկական որեւէ միջամտության, չքացան:
Զինծառայության վայրում, զորակոչվելուց ընդամենը 23 օր անց (հավանաբար, պայմանների փոփոխության պատճառով), տղայիս սիրտը վատացել է, եւ նա վայր է ընկել, ստանալով ձախ թեւի բարդ կոտրվածք:
40 օր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի (այսուհետ' ԿԿԶՀ) վնասվածքաբանության բաժանմունքում անցկացնելուց հետո ոսկրը կպած չի եղել, եւ որոշում է կայացվել որդուս ենթարկել վիրահատության: 8 ժամ տեւած վիրահատությունը (կոնքոսկրի հեռացում եւ պատվաստում թեւին), թեեւ անցել է հաջող, սակայն որդուս ձեռքն իր առանցքի շուրջ շրջվում է կիսատ, փայտացած է:
Չնայած դրան, կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը (այսուհետ' ԿՌԲՀ) ճանաչել է որդուս պիտանի ոչ շարային ծառայության եւ ուղարկել զորամաս:
Զորամասում նրան այդ վիճակում չեն ընդունել, եւ ուղարկել են ետ' Մայրաքաղաքային գունդ:
Մի շարք դիմում-բողոքներիս արդյունքում այնտեղից որդուս կրկին տեղափոխեցին ԿԿԶՀ-ի վնասվածքաբանության բաժանմունք, սակայն ԿՌԲՀ-ն 03.09.2009թ. նիստում չփոխեց իր որոշումը, այն է' որդուս այդ վիճակում կրկին ուղարկել զորամաս:
04.09.2009 ես նամակներով կրկին դիմեցի ՀՀ ՊՆ բարձրաստիճան այրերին, եւ որդուս դուրս գրման գործընթացը կասեցվեց:
Տեղեկացնում եմ նաեւ, որ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտնում են ինձ, որ որդուս զորացրման հարցով պետք է դիմեմ ազգային անվտանգության ծառայությանը, քանի որ 5060 զորամասը գտնվում է նրա ենթակայության ներքո: Սակայն ազգային անվտանգության ծառայությունից էլ հայտնում են, որ ԿՌԲՀ-ն ենթարկվում է միայն պաշտպանության նախարարությանը: Ահա այսպիսի հանելուկային վիճակում եմ հայտնվել ես, իսկ որդուս առողջական վիճակը ամենօրյա նյարդայնացումներից ավելի է վատթարանում:
Ի դեպ նշեմ, որ որդուս հարցերով զբաղվելու համար ես դիմել եմ իրավաբան-մասնագետի ծառայություններին:
Ցավով պետք է նշեմ, որ որդուս դեպքը կասկածի տակ է դնում հավատը, որ ռազմաբժշկական հանձնաժողովներում երբեւէ կվերանայեն իրենց աշխատաոճն ու մոտեցումները: Ինձ թվում է' կարիք չկա հիշեցնելու ՌԲՀ-ների արատավոր պրակտիկան, որին, ի դեպ, պարբերաբար անդրադարձ է կատարվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի, ,Զինվորի մայրե ՀԿ-ի եւ այլ կազմակերպությունների զեկույցներում:
Ինձ թվում է' մեզնից որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ ՊՆ 30.03.2006թ. № 378 հրամանով հաստատված ,Զինակոչիկների բժշկական եւ զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգիե հոդվածների եւ դրանց կետերի' հիվանդների իրական առողջական վիճակի արտացոլման առումով ՌԲՀ-ների կամայական մեկնաբանությունները լիովին տապալել են հասարակության բոլոր շերտերի հավատն այդ հանձնաժողովների անաչառության նկատմամբ:
Հարկ եմ համարում նշել, որ որդուս հետ կատարվածն արդյունք է մարդու վիճակի, նրա ճակատագրի նկատմամբ, հոգատար, սրտացավ վերաբերմունքի բացակայության: Նմանատիպ դեպքերը մեծ ստվեր են գցում ողջ զինված ուժերի հեղինակության վրա:
Ինձ մոտ է գտնվում մի փաստաթուղթ (Առողջական վիճակի հեատզոտման ակտ), որում ,Արմենիաե բժշկական կենտրոնը 03.03.2005թ. արձանագրել է տղայիս մոտ սրտի բնածին արատ, կոարկտացիա, եւ որ նա կարիք ունի հետազոտման 6 ամիս հետո: Հաջորդ հետազոտման ակտի պատճենը ես, ցավոք, չունեմ, սակայն, 2007թ.-ին նույն հիվանդության պատճառով որդիս ստացել է պարտադիր զինծառայությունից տարկետում' 1 տարով: Ինչպե՞ս պատահեց, որ ընդամենը 1 տարի անց' 2008թ.-ին, վերոնշյալ բոլոր հիվանդությունները հօդս ցնդեցին առանց բժշկական որեւէ միջամտության:
Հարգելի պարոն նախարար, հավատացած լինելով, որ փոստի միջոցով Ձեզ ուղարկած իմ նամակները ուղղակի չեն հասնում Ձեզ եւ Դուք տեղյակ չեք որդուս գործի էությանը, որպես վերջին միջոց, այս բաց նամակի միջոցով դիմելով Ձեզ, խնդրում եմ Ձեր անմիջական աջակցությունը որդուս առողջական վիճակի բերումով վաղաժամ զորացրելու հարցում:
Նամակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին
Հարգելի պարոն Օհանյան.

Հարգանքով՝ Ք. Քլոյան19.09.2009թ.
գ. Սասունիկ