Տնտեսական

04.11.2014 13:02


Հրաչ Բերբերյան. «ԱԻՆ հայտարարությունը լուրջ հարված հասցրեց գյուղացուն»

Հրաչ Բերբերյան. «ԱԻՆ հայտարարությունը լուրջ հարված հասցրեց գյուղացուն»

Այսօրվա ասուլիսին «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը հայտնել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած այն հայտարարությունը, թե հոկտեմբերի վերջին որոշ մարզերում ջերմաստիճանը իջնելու է շուրջ 20 աստիճանով, լուրջ հարված է հասցրել գյուղացուն։

«Ներկայիս ցրտերը բնականոն են և որևէ վնաս չեն կարող հասցնել գյուղատնտեսությանը։ Իսկ ԱԻՆ հայտարարության պատճառով գյուղացին բերքը հավաքեց և տուժեց։ Փաստորեն, այդ օրերին ջերմաստիճանն այնքան չիջավ, ինչպես հայտարարվել էր, ու գյուղացին դեռ խակ բերքը հավաքեց, ու հիմա չգիտի՝ ինչ անի։ Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար: Դրա մասին հայտարարո՛ղը պետք է պատասխանատվություն կրի»,- ասել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը