Լրահոս

04.11.2014 12:41


Հայաստանում տեղի ունեցավ արգենտինյան ֆիլմերի ցուցադրությունը

Հայաստանում տեղի ունեցավ արգենտինյան ֆիլմերի ցուցադրությունը

ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության Դեսպանությունը պատիվ ունի տեղեկացնելու Արգենտինյան Ֆիլմերի Ցուցադրության մասին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 30-31-ին Երևանում, «Մոսկվայի Տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում:

Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին «Ձկնորսության Օրեր» և «Թեզ Սպանության Մասին» արգենտինյան ֆիլմերը հինգշաբթի օրը` հոկտեմբերի 30-ին, և «7-րդ Հարկ» ու «Թեզ Սպանության Մասին» արգենտինյան ֆիլմերը ուրբաթ օրը` հոկտեմբերի 31-ին:

Միջոցառմանը ներկա էին տեղական իշխանությունները, օտարերկրյա դեսպաններ, դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, տարբեր համալսարաններից իսպաներեն լեզվի ուսանողներ և այլոք: Մուտքն ազատ էր:

Ցուցադրությունը բարձր գնահատանքի արժանացավ ներկաների կողմից և ստացավ գովասանական մեկնաբանություններ ինչպես իրականացման գեղարվեստական որակի, այնպես էլ գործողությունների բարձ մակարդակի համար:

ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության Դեսպանություն

Այս խորագրի վերջին նյութերը