8–ամյա տղան գիրք է գրել և մոտ մեկ մլն դոլար հավաքել ընկերոջ համար
ԱՄՆ–ում 8-ամյա Դիլան Սիգելը մոտ մեկ միլիոն դոլար է հավաքել իր գրած գրքի վաճառքից, որպեսզի օգնի հազվադեպ հիվանդությամբ տառապող ընկերոջը։ Այս մասին հաղորդում է «Fox News»–ը։ Պատանի հեղինակի գիրքը հրապարակվել է 2012–ին։ 16 էջի վրա գրված պատմությունը, նկարազարդված հենց հեղինակի կողմից, կոչվում է «Շոկոլադ»։ Գրքից ստացված հասույթը կուղղվի Դիլանի ամենամոտ ընկերոջ՝ 8-ամյա Ջոնի բուժմանը. նա տառապում է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ, որը կոչվում է Գիրկե։ Ներկա դրությամբ պատանի հեղինակին հաջողվել է մոտ 900 հազար դոլար հավաքել։
8–ամյա տղան գիրք է գրել և մոտ մեկ մլն դոլար հավաքել ընկերոջ համար
ԱՄՆ–ում 8-ամյա Դիլան Սիգելը մոտ մեկ միլիոն դոլար է հավաքել իր գրած գրքի վաճառքից, որպեսզի օգնի հազվադեպ հիվանդությամբ տառապող ընկերոջը։ Այս մասին հաղորդում է «Fox News»–ը։
Պատանի հեղինակի գիրքը հրապարակվել է 2012–ին։ 16 էջի վրա գրված պատմությունը, նկարազարդված հենց հեղինակի կողմից, կոչվում է «Շոկոլադ»։
Գրքից ստացված հասույթը կուղղվի Դիլանի ամենամոտ ընկերոջ՝ 8-ամյա Ջոնի բուժմանը. նա տառապում է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ, որը կոչվում է Գիրկե։
Ներկա դրությամբ պատանի հեղինակին հաջողվել է մոտ 900 հազար դոլար հավաքել։
Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։