Լրահոս

04.11.2014 22:08


Դևիդ Գիլմոր. «Իմ կյանքում «Pink Floyd»–ն այլևս տեղ չունի»

Դևիդ Գիլմոր. «Իմ կյանքում «Pink Floyd»–ն այլևս  տեղ չունի»

«Pink Floyd»–ի նոր՝ «The Endless River» ալբոմի լույս տեսնելուց հետո խմբի կիթառահար Դևիդ Գիլմորը պատրաստվում է հանդես գալ սեփական նախաձեռնությամբ։ Գիլմորի նոր ալբոմի ձայնագրումը նախատեսված է հաջորդ տարի։

Ինչ վերաբերում է «Pink Floyd»–ի համերգային շրջագայությանը, ապա Գիլմորը կասկածում է նման հնարավորությանը։

«Խմբի նոր ալբոմի զգալի մասը ձայնագրվել էր Ռիք Ռայթի հետ միասին, ով մահացել է 2008թ.–ին։ Առանց նրա հնարավոր չի լինի համերգներ տալ։ Իսկ իմ մասով կասեմ, որ ինձ դուր է գալիս իմ կյանքը, և «Pink Floyd»–ի համար այնտեղ այլևս տեղ չկա։ Միայն այն մտքից, որ ես նրանց հետ համատեղ ինչ–որ բան պետք է անեմ, անմիջապես փշաքաղվում եմ։ «Pink Floyd»–ի երկրպագուներին էլ խորհուրդ կտամ այլևս նոր ալբոմների չսպասել։ «The Endless River»-ի հիմնական մասը «Division Bell»-ից մնացած և չհրապարակված նյութերն են»,–ասել է Գիլմորը։

Այս խորագրի վերջին նյութերը