Տնտեսական

04.11.2014 11:08


«Պահանջում ենք բոլոր աշխատող կանանց հղիության եւ ծննդաբերության արձակուրդի համար փոխհատուցել իրենց եկամտի 100%-ի չափով»

«Պահանջում ենք բոլոր աշխատող կանանց հղիության եւ ծննդաբերության արձակուրդի համար փոխհատուցել իրենց եկամտի 100%-ի չափով»

ՀՀ վարչապետ պրն. Հովիկ Աբրահամյանին. Պահանջում ենք բոլոր աշխատող կանանց հղիության եւ ծննդաբերության արձակուրդի համար փոխհատուցել իրենց եկամտի 100%-ի չափով
Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին միանալ այս ստորագրահավաքին՝ իրավասու մարմիններից պահանջելով այսուհետ ևս փոխհատուցվել կանանց հղիության արձակուրդին նախորդող վերջին 12 ամիսների ընթացքում իրենց ունեցած միջին եկամտի 100%-ի չափով՝ առանց առավելագույն շեմ սահմանելու:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված եւ քննարկումների փուլում գտնվող «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին»» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկությունների փաթեթում ներառված են երեք խնդրահարույց դրույթներ՝
1. հղիության արձակուրդի ժամանակահատվածի համար կնոջը տրամադրվող փոխհատուցման համար առավելագույն վերին շեմ սահմանելը, և
2. այդ փոխհատուցման չափը կնոջ` վերջին գործատուի մոտ ունեցած աշխատանքային ստաժով պայմանավորելը,
3. ազատազրկված կանանց հղիության եւ ծննդաբերության նպաստից զրկելը:
Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամներ

Այս խորագրի վերջին նյութերը