Լրահոս

04.11.2014 11:04


ԵԱՄ խորհրդի հայտարարությունը

ԵԱՄ խորհրդի հայտարարությունը

Բաղդադի խուրմի տեղը լավ էլ գիտես, որովհետև դա քո տեսակին բնորոշ որոնումների դաշտից է, քանի որ պատերազմից հետո կյանքի քաղցրությունը միայն քեզ ընդառաջ եկավ, իսկ քեզանից ոչ պակաս կռված տղերքի բաժինը միայն երկրում տիրող դառնությունն ու սոցիալական անարդարությունը եղավ:
Դրա բուն վկան է քո՝ ԵԿՄ նախագահ դառնալու առաջին իսկ օրվանից առաջին գծում կռված հազարավոր տղերքի հեռանալը այդ սուրբ կառույցից: Հենց դրա համար էլ այսօր մնացել ես դու՝ մի քանի հարյուր կռված տղերքով ու տասնյակ հազարից ավելի, պատերազմից անտեղյակ, խուրմի ծառից խուրմա փախցնողներով:
Մեր խորհուրդը քեզ մեկն է` լուրջ ծառայություն ունես մատուցած Հայրենիքին, բայց այն մի՛ հավասարեցրու զրոյի` թաթախելով քեզ քաղաքականության մեջ, քանի որ կարիքը չունես քեզ համար կամ թե մերձավորներիդ՝ ինչ–որ մի բան որոնելու այդ դաշտում:
Եվ ցանկանալ սևացնել մի մարդու, որը ոչ միայն 5000-ից ավելի երդվյալ տղերքի ոչ թե Բաղդադի խուրմի տեղն է ցուցանում, այլ Բաղդադից ոչ պակաս իր երկիրն է ուզում շենացնել:

Եկ՝ մեր տեսակը չխառնենք քաղաքականությանը: Ամեն ինչ որոշում է ժողովուրդը: Եվ անկախ այն բանից, որ մենք` ազգի մատաղացուներս, գտնվում ենք միմյանցից քիչ հեռու, միևնույն է, մենք նույն տեսակի մեջ ենք, և պետք չի, որ լարվենք միմյանց դեմ, և դավաճանենք մեր իսկ արյանը:
Եկեք, չխանգարելով միմյանց, թողնենք՝ Աստծո այս օրը արյան այդ գիտակցությամբ կողմնորոշվի ու ապրի մեր ժողովուրդը:
Երդվյալ ազատամարտիկների միության խորհուրդ և 24 բաժանմունքի ղեկավարներ

Այս խորագրի վերջին նյութերը