Արգենտինայի նախագահի մոտ սիգմայաձև աղիքի բորբոքում են ախտորոշել
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների մոտ սիգմայաձև աղիքի բորբոքում են ախտորոշել։ Այս մասին ասվում է երկուշաբթի նրան բուժող բժիշկների տարածած հաղորդագրությունում։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արգենտինյան առաջնորդը հոսպիտալացվել էր բարձր ձերմությունով, վարակի կասկածանքով։ Ներկա դրությամբ նրա վիճակը կայուն է գնահատվում։ Քիրշները շարունակում է գտնվել հոսպիտալում և հակաբիոտիկներով բուժման կուրս է անցնում։
Քրիստինայի առողջական վիճակի վատացման պատճառով հետաձգվել է նրա հանդիպումը չիլիացի գործընկեր Միշել Բաչելեթի հետ, որն այսօր պետք է ժամաներ Բուենոս–Այրես։ Բացի այդ, չեղարկվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ տեսակոնֆերանսը։