Կիևը Դոնբասի հետ բանակցելու հնարավորություններ այլևս չի տեսնում
Պաշտոնական Կիևն արձագանքել է կիրակի ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետություններում տարածաշրջանների ղեկավարների և ազգային խորհուրդների պատգամավորների ընտրությունների անցկացմանը՝ նշելով, թե Դոնբասի հետ բանակցելու հնարավորություններ այլևս չի տեսնում։ Հիշեցնենք, որ Դոնեցկի Ազգային Հանրապետության ղեկավար է ընտրվել գործող վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն, Լուգանսկում` հանրապետության գործող ղեկավար Իգոր Պլոտնիցկին:
«Նրանք ի չիք են դարձրել բանակցելու հնարավորությունը։ Դոնբասի ներկայացուցիչներ կան Ուկրաինայի խորհրդարանում։ Նրանց հետ կարելի է խոսել, իսկ ինչպե՞ս խոսել նրանց հետ, ովքեր զրոյացրել են այդ հնարավորությունը»,-«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ ասել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին։