ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն ընդունեց ԱԶԲ փոխնախագահին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 3-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա էին ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեյվիդ Դոուլը, հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենսը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, այլք։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի ներկա ընթացքը Տրանշ 1-ի՝Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ և Տրանշ 2-ի՝ Աշտարակ- Թալին հատվածներում, ինչպես նաև ԱԶԲ-ի հետ առաջիկա համագործակցության ուղղությունները։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ նախարարությունը պատրաստակամ է շարունակելու ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և համապատասխան ուսումնասիրությունների ավարտից հետո քննարկել նաև ծրագրի հետագա ֆինանսավորման հարցերը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն