Երկիրը վարի է գնում, աղքատությունն ու արտագաղթը ռեկորդային ցուցանիշների են հասնում ու այդքանի ֆոնին մտնում ես, օրինակ, «թերթ.ամ» կայքը, ու այնտեղ հարցազրույցը հարցազրույցի հետևից ինչքան «վերլուծաբան», «անկախ փորձագետ» ու անմեղսունակ կա՝ գրոհում են երկրի ընդդիմադիր դաշտը, կարելի է մտածել՝ «եռյակն» է մեղավոր, որ երկրում նման բացասական ցուցանիշներ են գրանցվել։ Հարցազրույց տվողները դեմքի լուրջ արտահայտությամբ մեղադրում են «եռյակին» գաղափարի, ծրագրի, միասնականության և այլնի բացակայության մեջ։ Ա՛յ խելոքներ, եթե դուք այդքան գաղափարական եք, միասնական, ձեռքի հետ էլ կարող ա՝ երկրի զարգացման ծրագիր ունեք, դո՛ւրս եկեք, առաջարկե՛ք ձերը։ Գուցե լավ բան առաջարկեք, ժողովուրդը գնա ձեր հետևից...
Աննա Մովսիսյան
Երկիրը վարի է գնում, աղքատությունն ու արտագաղթը ռեկորդային ցուցանիշների են հասնում ու այդքանի ֆոնին մտնում ես, օրինակ, «թերթ.ամ» կայքը, ու այնտեղ հարցազրույցը հարցազրույցի հետևից ինչքան «վերլուծաբան», «անկախ փորձագետ» ու անմեղսունակ կա՝ գրոհում են երկրի ընդդիմադիր դաշտը, կարելի է մտածել՝ «եռյակն» է մեղավոր, որ երկրում նման բացասական ցուցանիշներ են գրանցվել։
Հարցազրույց տվողները դեմքի լուրջ արտահայտությամբ մեղադրում են «եռյակին» գաղափարի, ծրագրի, միասնականության և այլնի բացակայության մեջ։ Ա՛յ խելոքներ, եթե դուք այդքան գաղափարական եք, միասնական, ձեռքի հետ էլ կարող ա՝ երկրի զարգացման ծրագիր ունեք, դո՛ւրս եկեք, առաջարկե՛ք ձերը։ Գուցե լավ բան առաջարկեք, ժողովուրդը գնա ձեր հետևից...
Սրտացավներին տեսեք. ինչքա՞ն արժե նման սրտացավությունը։ 30 արծա՞թ, թե՞ դրան համարժեք արժույթ։
Աննա Մովսիսյան