Կարծիք

03.11.2014 17:41


«Արամ Զավենի Սարգսյանի խոսքը վաղուց չէր հնչել, այդ ի՞նչ պատահեց...»

«Արամ Զավենի Սարգսյանի խոսքը վաղուց չէր հնչել, այդ ի՞նչ պատահեց...»

Այն մարդը, ում քաղաքական խոսքն արդեն ոչ մի արժեք և հետաքրքրություն չունի, այսօր իրեն իրավունք է վերապահում քննադատել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և սկսված շարժումը: Ստացվում է, որ նա քննադատում է ոչ միայն Ծառուկյանին, այլև բոլոր այն տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր հոկտեմբերի 10-ին և 24-ին Ազատության հրապարակում իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել, քննադատում է Հայաստանում և արտերկրում գտնվող հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր մեծ ուշադրությամբ հետևում են մեկնարկած մեծ շարժմանը: Տարիներ առաջ իշխանության, ապա ընդդիմության ներկայացուցիչ եղած Արամ Զավենի Սարգսյանի խոսքը վաղուց չէր հնչել, այդ ի՞նչ պատահեց, որ այսպես հանկարծակի սկսեց հայտարարություններ անել: Կարծես թե ավանդույթ է դարձել, որ երբ Հայաստանում որևէ շարժում է սկսվում, քաղաքական կողմնորոշում չունեցող որոշ «քաղաքական գործիչներ» սկսում են ակտիվանալ: Ա.Զ. Սարգսյանին տեսել ենք թե՛ որպես իշխանական, թե՜ որպես ընդդիմադիր. երկու դեպքում էլ ժողովուրդն ունի իր կարծիքը նրա մասին: Ժամանակին, երբ վերոհիշյալ անձը զբաղեցնում էր իշխանության բարձր պաշտոններից մեկը, իսկ ավելի ուշ հանդես եկավ որպես ընդդիմության «վառ» ներկայացուցիչ, նա ուներ լավագույն նախադրյալներն իր քաղաքական հմտություններն ու հնարավորությունները ցույց տալու համար: Իսկ ի՞նչ արդյունքներ տեսանք այդ ամենից... բնականաբար, ոչինչ: Այնպես որ, վերլուծություններ անելու փոխարեն ավելի լավ է՝ հիշի իր անցյալը, և դրանից հետևություններ անի:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը