Կարծիք

03.11.2014 17:11


«Սերժանտներից» հետո գործի են դրվել «գեներալները»

«Սերժանտներից» հետո գործի են դրվել «գեներալները»

Վերջին ժամանակների համար միանգամայն բնական էր տարբեր իշխանական կայքերում անընդմեջ հանդիպել նման վերնագրերի. ««Եռյակը» կձախողի իր գործում», ««Եռյակը» պառակտվում է», «Ծառուկյանը կընկրկի», ««Եռյակը» դառնում է «երկյակ»» և այլն: Վերնագրերն այքան նմանատիպ էին, իսկ դրանց ներքո գրված տողերը՝ այնքան նույնը, որ կարիք էլ չկա դրանց մանրամասնորեն անդրադառնալ:
Ուղղակի եկավ մի պահ, երբ իշխանական քարոզչամեքենան ըմբռնեց, որ նման օդից վերցված ու իրական հիմք չունեցող վերլուծությունները առ ոչինչ են, և իրականում որևէ օգուտ չեն տալիս` բացի վնասից, քանի որ դրանցում առկա կեղծիքը աչքի էր զարնում հենց առաջին տեղերից:
Եվ հիմա, երբ «սերժանտները» ամբողջությամբ ձախողեցին իրենց վրա դրված գործը, մարտի են նետվել «գեներալները», և սկսել են գնահատականներ տալ «եռյակին», «եռյակի» առաջնորդներին, «եռյակի» ծավալվող գործըթնացներին և այլն: Նրանց քարոզչադաշտ բերելը վկայում է, որ բոլոր իշխանական գործքիներն արդեն սպառվել են:
Ի դեպ, նույն այդ գործքիների սպառվելու մասին է վկայում նաև այն, որ վերջին օրերին ամբողջ թափով միացել է նաև նախկին ընդդիմադիր, իսկ այսօր՝ արդեն չակերտավոր «ընդդիմադիր» դարձած, բացառապես «եռյակին» փնովելու գործին լծված Արամ Զավենի Սարգսյանը, որի ձայնն ու կարծիքը լսվում է միայն այն ժամանակ, երբ իշխանական քարոզչամեքենան հանկարծ նրա կարիքն է ունենում:

Politik Man–ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը