Լրահոս

03.11.2014 16:37


Աֆղանստանում աշխատավարձի ուշացման պատճառով ոստիկանները սկսել են վաճառել իրենց զենքը

Աֆղանստանում աշխատավարձի ուշացման պատճառով ոստիկանները սկսել են վաճառել իրենց զենքը

Աֆղանստանում աշխատավարձի երկարատև ուշացման պատճառով ոստիկանները սկսել են վաճառել իրենց զենքը, զինամթերքը և հանդերձանքը տեղաբնակներին և «Թալիբան» շարժման զինյալներին։ Այս մասին հաղորդել է աֆղանական «Համա պրես»–ը։
Նրա տվյալներով՝ Վարդակ, Լոգար և Գազնի նահանգներում Աֆղանստանի Տեղական ոստիկանության անձնական աշխատակազմին չի վճարվել ավելի քան երեք ամսվա աշխատավարձ։ Իրավապահ մարմինների աշխատակիցների մեծ մասը, որոնք առաջ աֆղանական կառավարության և ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության հաշվին էին պահվում, ստիպված վաճառում են զենքերը։ Հաճախ գնորդներ են դառնում բնակիչները, սակայն պատահում է, երբ ռազմամթերքը և հանդերձանքն անմիջապես փոխանցվում են «Թալիբան» շարժմանը։
ՆԳՆ կենտրոնական վարչությունում, սակայն, հերքում են Աֆղանստանի Տեղական ոստիկանությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին հաղորդագրությունը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը