«Արամ Սարգսյանն ընտրել է թերևս ամենահեշտ ճանապարհը»
Երբ 2003-ին Արամ Զավենի Սարգսյանը Հայաստանի ընդդիմության լիդերներից մեկն էր և ուներ բավական լայն աջակցություն ժողովրդի կողմից, նրա անհեռատես քաղաքականության պատճառով շարժումը մարեց, շատերը հիասթափվեցին ու լքեցին երկիրը, իսկ ինքը, թաքնվելով Վազգեն Սարգսյանի անվան շղարշի տակ՝ տարիներ անց իրեն թույլ է տալիս մեղադրել այսօր ձևավորված համաժողովրդական շարժման առաջնորդներին ժողովրդին հիասթափեցնելու մեջ: Հատկանշական է, որ 2003-ին նա կանգնած էր Ստեփան Դեմիրճյանի կողքին, 2008-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, բայց այսօր Ստեփան Դեմիրճյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում են հավատարիմ մնալ իրենց որդեգրած սկզբունքներին, իսկ Արամ Սարգսյանն ընտրել է թերևս ամենահեշտ ճանապարհը, այն է՝ քննադատել նրանց, ովքեր կարող են անել այն, ինչը իրեն չի հաջողվել տասնամյակ առաջ: Ավելորդ է նշել, որ չնայած Արամ Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը, եղել է ընդդիմության լիդերներից մեկը, բայց նրան միշտ էլ ճանաչել են ոչ թե որպես Արամ Սարգսյան, այլ որպես Վազգեն Սարգսյանի եղբայր, ինչը, թերևս, նրա միակ արժանիքն է, բայց մարգինալի և ջղաձգվողի կարգավիճակից նրան դուրս չի բերում: Այսօր Գագիկ Ծառուկյանը վայելում է հանրության մեծամասնության վստահությունն ու աջակցությունը, և զավեշտալի է, որ Արամ Սարգսյանն ու իր նմաններն իրենց իրավունք են վերապահում անիմաստ գնահատականներ հնչեցնել, փորձել ստվեր գցել համաժողովրդական հուժկու շարժման և նրա լիդերների վրա՝ մոռանալով իրենց անցյալը և գերագնահատելով իրենց ներկա կշիռը քաղաքականության մեջ: Իսկ եթե նպատակն իշխանություններին հաճոյանալն է, ապա պետք է հիշեցնել, որ նրա գնացքը դեռևս տարիներ առաջ է գնացել՝ մոռանալով նրան իր կանգառում, իսկ այլ գնացք նստելու համար նա չունի ոչ մի ռեսուրս:
«Արամ Սարգսյանն ընտրել է թերևս ամենահեշտ ճանապարհը»
Երբ 2003-ին Արամ Զավենի Սարգսյանը Հայաստանի ընդդիմության լիդերներից մեկն էր և ուներ բավական լայն աջակցություն ժողովրդի կողմից, նրա անհեռատես քաղաքականության պատճառով շարժումը մարեց, շատերը հիասթափվեցին ու լքեցին երկիրը, իսկ ինքը, թաքնվելով Վազգեն Սարգսյանի անվան շղարշի տակ՝ տարիներ անց իրեն թույլ է տալիս մեղադրել այսօր ձևավորված համաժողովրդական շարժման առաջնորդներին ժողովրդին հիասթափեցնելու մեջ: Հատկանշական է, որ 2003-ին նա կանգնած էր Ստեփան Դեմիրճյանի կողքին, 2008-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, բայց այսօր Ստեփան Դեմիրճյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում են հավատարիմ մնալ իրենց որդեգրած սկզբունքներին, իսկ Արամ Սարգսյանն ընտրել է թերևս ամենահեշտ ճանապարհը, այն է՝ քննադատել նրանց, ովքեր կարող են անել այն, ինչը իրեն չի հաջողվել տասնամյակ առաջ: Ավելորդ է նշել, որ չնայած Արամ Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը, եղել է ընդդիմության լիդերներից մեկը, բայց նրան միշտ էլ ճանաչել են ոչ թե որպես Արամ Սարգսյան, այլ որպես Վազգեն Սարգսյանի եղբայր, ինչը, թերևս, նրա միակ արժանիքն է, բայց մարգինալի և ջղաձգվողի կարգավիճակից նրան դուրս չի բերում:
Այսօր Գագիկ Ծառուկյանը վայելում է հանրության մեծամասնության վստահությունն ու աջակցությունը, և զավեշտալի է, որ Արամ Սարգսյանն ու իր նմաններն իրենց իրավունք են վերապահում անիմաստ գնահատականներ հնչեցնել, փորձել ստվեր գցել համաժողովրդական հուժկու շարժման և նրա լիդերների վրա՝ մոռանալով իրենց անցյալը և գերագնահատելով իրենց ներկա կշիռը քաղաքականության մեջ: Իսկ եթե նպատակն իշխանություններին հաճոյանալն է, ապա պետք է հիշեցնել, որ նրա գնացքը դեռևս տարիներ առաջ է գնացել՝ մոռանալով նրան իր կանգառում, իսկ այլ գնացք նստելու համար նա չունի ոչ մի ռեսուրս:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից