Տնտեսական

03.11.2014 14:49


Հաշվետվություն հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ

Հաշվետվություն հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ

Ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 20-31-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 19 ստուգումների արդյունքում արձանագրվել է 93.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ՏԵԼԵՄԱՐԿԵՏ» ՍՊԸ` 18.6մլն դրամ, «ԷԼԻՏԱՐ» ՍՊԸ` 8.1մլն դրամ, «ԳՈՌՀԱԿ ԹՐԵՅԴ» ՍՊԸ՝ 6.7մլն դրամ, «ԱՌԴԵԼԻԿԱՏԵՍ» ՍՊԸ` 6.3մլն դրամ, «ՊՐՈԴԻՆՎԵՍՏ-ՏՊԿ» ՍՊԸ` 6.1մլն դրամ և այլն:

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 34 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 17-ի մոտ՝ հսկիչ գնումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 10 ստուգումներ: 27.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների ճշգրտումներ են ներկայացվել կատարված նախնական հաշվարկների մասով:

Էլեկտրոնային հարկային հաշիվների նկատմամբ մշտական մոնիթորիգի իրականացման աշխատանքների կազմակերպման արդյունքում 2014 թվականին 2013 թվականի համեմատ նկատվել է տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության աճ, մասնավորապես 2014 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներով արտացոլված շրջանառությունը 2013 թվականի երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 54մլրդ 883մլն դրամով կամ 11.7%-ով, իսկ 2014 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 76մլրդ 624մլն դրամով կամ 17%-ով: Միաժամանակ, ավելացել են նաև մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակները` համապատասխանաբար 702.3 հազ. հատով և 211.2 հազ.հատով:

Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, հոկտեմբերի երրորդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 23 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում, իսկ 87 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում համապատասխան հարկ վճարողներին առաջադրվել է 13.2մլն դրամի տուգանք:
Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 36 հազար 657 հատ կամ 165%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը նվազել է 3579.0մլն դրամով կամ 35%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի հոկտեմբերի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 8 հազար 133 հատով կամ 6%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարը աճել է 1մլրդ 255.2մլն դրամով կամ 23.2%-ով:
Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկումամբ պարզել է, որ հոկտեմբերի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3246 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.6մլրդ դրամ ընդհանուր շրջանառությամբ (ներառյալ ԱԱՀ): Ստորև ներկայացվում է հաշվետու 10-օրյակի ընթացքում 10.0 մլն. դրամից ավելի ընդհանուր արժեքով էլեկտրոնային հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկը:

Փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման, նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման, ինչպես նաև հարկային բեռի ավելացման միջոցով 79 հարկ վճարողի մոտ առաջացել է 33.0մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման, աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլմանն ուղղված աշխատանքների արդյունքում 45 հարկ վճարողի մոտ 267-ով ավելացել է աշխատողների թվաքանակը, մասնավորապես, «ԲԼԵՍԿ ՍՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»-ում` 35 աշխատողով, «ՍԱԴԵ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹ. ՀԱՅ. ՄԱՍՆ.»-ում` 41 աշխատողով:

Ընդհանուր առմամբ՝ հոկտեմբերի երրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 167.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

11.10-20.10.2014թ. ընթացքում 10.0 մլն. դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ

Հ/Հ

ՀՏ (ՏՀՏ)

ՀՎՀՀ

Անվանումը

Անվավեր և չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը

Ընհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ)

1

Շենգավիթ

02550426

ՄԱՐԳԱՐԻՆ-ՁԵԹ ԿՈՄԲԻՆԱՏ(ՍՊԸ)

1

129,000,000

2

ԽՀՎ ՀՏ

01522459

ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ (ՓԲԸ)

5

91,105,121

3

Կենտրոն

01563298

ՓՐԱՅՄ ՔՈՄԵՐՇԼ(ՍՊԸ)

3

57,944,704

4

ԽՀՎ ՀՏ

01844634

Ա ԵՎ Գ(ՍՊԸ)

5

52,106,030

5

Կոտայք

03300225

ԵՂՎԱՐԴՇԻՆ (ԲԲԸ)

1

50,000,000

6

ԽՀՎ ՀՏ

00423218

ԱՐՄԵՆԻԱՆ ՏԻՏԱՆԻՈՒՄ ՓՐՈԴԱՔՇՆ(ՍՊԸ)

1

41,922,000

7

ԽՀՎ ՀՏ

01839755

ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ(ՍՊԸ)

14

36,809,617

8

ԽՀՎ ՀՏ

04214892

ՄՈՍԷՍՔՈ(ՍՊԸ)

2

33,834,120

9

Շենգավիթ

02206132

ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ (ՓԲԸ)

3

32,920,241

10

Կենտրոն

01513906

ԷՅԴԻՎԻ ՄԵԴԻԱ ԷՍ(ՍՊԸ)

1

30,000,000

11

Արաբկիր

02521471

ԲԻԶՆԵՍ ՍԹԱՅԼ(ՍՊԸ)

4

29,187,810

12

ԽՀՎ ՀՏ

01842346

ԱԼԵՔՍ ԳՐԻԳ(ՍՊԸ)

21

25,406,032

13

Էջմիածին

04725762

ՄԱՔՈՒՐ ԵՎ ՈՒՂԻՂ(ՍՊԸ)

3

25,025,250

14

Շենգավիթ

01816719

ՍԻՏՏԱ ԳՐՈՒՊ(ՍՊԸ)

1

25,000,000

15

ԽՀՎ ՀՏ

01505563

ԷՆԵՐԳԱՑԱՆՑՆԱԽԱԳԻԾ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ՓԲԸ)

2

24,193,848

16

Կենտրոն

02524317

ԵՐԷՆԵՐԳՈ (ՓԲԸ)

1

22,452,600

17

ԽՀՎ ՀՏ

01836706

ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ(ՍՊԸ)

210

21,598,551

18

ԽՀՎ ՀՏ

02800117

ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ (ԲԲԸ)

1

21,155,697

19

Արաբկիր

00084648

ՀԱՅԿ ԱՐՇԻՆ(ՍՊԸ)

1

20,898,000

20

Կոտայք

02234263

ՖԵՐՈՆ(ՍՊԸ)

1

20,000,004

21

Կենտրոն

02609379

ԴԱՐՖ(ՍՊԸ)

8

19,579,640

22

ԽՀՎ ՀՏ

02233484

ՄԻԿՄԵՏԱԼ (ՓԲԸ)

8

18,805,210

23

Արաբկիր

00108796

«ՖՐԻ ՔՆՍԹՐԱՔԹ»(ՍՊԸ)

1

18,280,168

24

Նոր Նորք

00885415

ԷՐՈԴԱՎ(ՍՊԸ)

2

17,387,400

25

ԽՀՎ ՀՏ

02807228

ՎԻՇԿԱ(ՍՊԸ)

3

16,918,513

26

ԽՀՎ ՀՏ

01255134

ԲԵՏՈՆԻԿԱ(ՍՊԸ)

6

16,418,002

27

Արաբկիր

00089186

ԷՐԻԶ(ՍՊԸ)

2

16,155,360

28

Արաբկիր

00114704

ԴԱՎԻԹ ԷՆԵՐՋԻ(ՍՊԸ)

2

15,835,720

29

Շենգավիթ

02207452

«ՎԱՐԳՈՍ» (ԲԲԸ)

1

13,349,304

30

Մաշտոց

01247574

«ԻՆԴԻԳՈ ԹԵՔ»(ՍՊԸ)

1

12,629,280

31

Վանաձոր

06938022

ՎԱՆԱՐՄԿՈՄՊ(ՍՊԸ)

1

12,253,200

32

Մաշտոց

01253602

ՍՄԱՅԼ(ՍՊԸ)

1

11,863,121

33

ԽՀՎ ՀՏ

02226764

«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ Հ/Ձ(ՍՊԸ)

125

11,402,790

34

Արաբկիր

05203861

ԹՕՓ ՄՈՏՈՐՍ(ՍՊԸ)

2

10,520,500

35

Կոտայք

02584673

ԳԼՈԲԱԼ ՄՈԹՈՐՍ (ՓԲԸ)

2

10,393,320

36

Էջմիածին

04718613

ԿՐԱԴԱՆ(ՍՊԸ)

2

10,320,000

37

ԽՀՎ ՀՏ

02248584

«ԹԵՈՖԱՐՄԱ»(ՍՊԸ)

7

10,034,759

Ընդամենը

455

1,032,705,910

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը