Քաղաքական

03.11.2014 14:32


Տ. Ուրիխանյան. «Ինչո՞ւ է իրեն ընդդիմադիր հռչակած Արամ Զավենի Սարգսյանն իշխանափոխություն հռչակած շարժման դեմ խոսում»

Տ. Ուրիխանյան. «Ինչո՞ւ է իրեն ընդդիմադիր հռչակած Արամ Զավենի Սարգսյանն իշխանափոխություն հռչակած շարժման դեմ խոսում»

Մի բան չի տեղավորվում տրամաբանությանս մեջ՝ ինչո՞ւ է իրեն ընդդիմադիր հռչակած Արամ Զավենի Սարգսյանը, որն, ի դեպ, որևէ ընդդիմադիր գործառույթ չի իրականացնում արդեն շատ վաղուց, պարբերաբար «հակաեռյակային», «հակաբհկական» և շատ դեպքերում՝ նաև ուղղակիորեն իշխանափոխություն հռչակած շարժման դեմ խոսում: Արդյոք դա նշանակում է, որ նա գերադասո՞ւմ է այսօրվա իշխանությունների կայուն պահպանումը իշխանափոխությունից: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարեց. «Արամ Սարգսյանն Աղդամի տեղն ի՞նչ իմանա. նա պատերազմի ժամանակ Աղդամո՞ւմ էր, թե՞ փեշի տակ էր»:

Հիմա ի՞նչ է ստացվում՝ կարո՞ղ է՝ փեշի տեղը փոխվել է: Հոկտեմբերի 27-ից հետո, ունենալով բոլոր իշխանական, ուժային, վարչական, ֆինանսական լծակները, մարդը հանկարծակի նստեց վարչապետի պաշտոնին, իր ձեռքերում էր և գործի լիարժեք բացահայտման և ցանկացած գործողություն կատարելու հնարավորությունը, բայց դե, պաշտոն, պաշտոն, ախր քաղցր բան է... Իսկ հիմա այդ պաշտոնի բարդույթի խնդիր կա երևի. ուրիշ բան տրամաբանությունը չի հուշում:

Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը