Ռուստամ Գասպարյան. « Վազգենի ստեղծած Երկրապահն այսօր ոչ մի կապ չունի Վազգենի քաղաքական կուրսի հետ»
Լսելով Մանվել Գրիգորյանի որոշ հայտարարությունները Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ՝ ցավ զգացի, որ պատերազմի ժամանակ ավանդ ունեցող մարդը կարող է այդքան տարանջատվել ժողովրդից և երկրապահից (բառի ամենալայն իմաստով) ու կառավարվել իշխանության դուդուկի կողմից: Ծառուկյանն այսօր այն մարդն է, ով վայելում է ժողովրդի իսկական հարգանքն ու հեղինակությունը, ու կանգնած է ժողովրդի կողքին: Ցավ եմ ապրում, որ Վազգենի ստեղծած Երկրապահն այսօր ոչ մի կապ չունի Վազգենի քաղաքական կուրսի հետ: Ի սկզբանե Երկրապահը պետք է լիներ իշխանության զսպաշապիկը, որ չդառնար այսքան հակաժողովրդական և ժողովրդից կտրված: Երբ Մանվել Գրիգորյանը համագումարում հայտարարեց, որ Երկրապահը սատարում է իշխանություններին, դրանից հետո այս իշխանությունը դարձավ ավելի սանձազերծ: Ուզում եմ հիշեցնել, որ այսօր իսկական կռված տղաները, երկրապահները, հրամանատարները, ընկերոջ մահ տեսած ու հայրենիքի ազատագրում տեսած կռվածները հեռացել են Մանվելի Երկրապահից ու համախմբվել են այլ տեղ ու կանգնած են ժողովրդի կողքին՝ թվով 75 հրամատանար: Դեռ ոչ մեկի համար ուշ չէ, ու Մանվելն էլ կարող է տարանջատվել իրական խուրմա ուտողներից ու միանալ ժողովրդին: «Սև Հովազ» ջոկատի հրամատանար, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյան
Ռուստամ Գասպարյան. « Վազգենի ստեղծած Երկրապահն այսօր ոչ մի կապ չունի Վազգենի քաղաքական կուրսի հետ»
Լսելով Մանվել Գրիգորյանի որոշ հայտարարությունները Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ՝ ցավ զգացի, որ պատերազմի ժամանակ ավանդ ունեցող մարդը կարող է այդքան տարանջատվել ժողովրդից և երկրապահից (բառի ամենալայն իմաստով) ու կառավարվել իշխանության դուդուկի կողմից: Ծառուկյանն այսօր այն մարդն է, ով վայելում է ժողովրդի իսկական հարգանքն ու հեղինակությունը, ու կանգնած է ժողովրդի կողքին:
Ցավ եմ ապրում, որ Վազգենի ստեղծած Երկրապահն այսօր ոչ մի կապ չունի Վազգենի քաղաքական կուրսի հետ: Ի սկզբանե Երկրապահը պետք է լիներ իշխանության զսպաշապիկը, որ չդառնար այսքան հակաժողովրդական և ժողովրդից կտրված:
Երբ Մանվել Գրիգորյանը համագումարում հայտարարեց, որ Երկրապահը սատարում է իշխանություններին, դրանից հետո այս իշխանությունը դարձավ ավելի սանձազերծ:
Ուզում եմ հիշեցնել, որ այսօր իսկական կռված տղաները, երկրապահները, հրամանատարները, ընկերոջ մահ տեսած ու հայրենիքի ազատագրում տեսած կռվածները հեռացել են Մանվելի Երկրապահից ու համախմբվել են այլ տեղ ու կանգնած են ժողովրդի կողքին՝ թվով 75 հրամատանար:
Դեռ ոչ մեկի համար ուշ չէ, ու Մանվելն էլ կարող է տարանջատվել իրական խուրմա ուտողներից ու միանալ ժողովրդին:
«Սև Հովազ» ջոկատի հրամատանար,
ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյան