Անհայտները պարապմունքի ժամանակ համալսարանում սպանել են աֆղանական Կանդագար նահանգի ղեկավարի տեղակալ Աբդուլքադիմ Պատյալին։
Հաղորդվում է, որ 32-ամյա Պատյալը հաճախում էր երեկոյան պարապմունքների և ուսումնասիրում փուշտունական գրականությունը ուսուցչի դիպլոմ ստանալու համար։ Կիրակի երեկոյան անհայտը լսարանի պատուհանի միջով կրակ է բացել, որտեղ գտնվում էր ուսանող–քաղծառայողը։ «Թիկնապահները նրան հիվանդանոց են հասցրել, սակայն նա մահացել է վնասվածքներից», – հաղորդել է «Ռեյթեր» գործակալությանը նահանգապետը։ 2013 թվականն Աֆղանստանի համար դարձավ ռեկորդային ահաբեկչությունների հետևանքով արձանագրված զոհերի թվով։ Մոտավոր տվյալներով՝ 2013–ին երկրում ավելի քան 3 հազար մարդ է զոհվել։
Հիշեցնենք՝ ԱՄՆ–ը հայտարարել էր, որ 2016–ի ավարտին երկրում կմնան միայն Քաբուլում դեսպանատան անվտանգությունն ապահովող զինծառայողները։
Սպանվել է աֆղան նահանգապետի տեղակալը
Անհայտները պարապմունքի ժամանակ համալսարանում սպանել են աֆղանական Կանդագար նահանգի ղեկավարի տեղակալ Աբդուլքադիմ Պատյալին։
Հաղորդվում է, որ 32-ամյա Պատյալը հաճախում էր երեկոյան պարապմունքների և ուսումնասիրում փուշտունական գրականությունը ուսուցչի դիպլոմ ստանալու համար։ Կիրակի երեկոյան անհայտը լսարանի պատուհանի միջով կրակ է բացել, որտեղ գտնվում էր ուսանող–քաղծառայողը։
«Թիկնապահները նրան հիվանդանոց են հասցրել, սակայն նա մահացել է վնասվածքներից», – հաղորդել է «Ռեյթեր» գործակալությանը նահանգապետը։
2013 թվականն Աֆղանստանի համար դարձավ ռեկորդային ահաբեկչությունների հետևանքով արձանագրված զոհերի թվով։ Մոտավոր տվյալներով՝ 2013–ին երկրում ավելի քան 3 հազար մարդ է զոհվել։
Հիշեցնենք՝ ԱՄՆ–ը հայտարարել էր, որ 2016–ի ավարտին երկրում կմնան միայն Քաբուլում դեսպանատան անվտանգությունն ապահովող զինծառայողները։
Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։