Լրահոս

03.11.2014 20:51


«Victoria’s Secret»–ը կցուցադրի միանգամից 2 թանկարժեք կրծքկալ (լուսանկարներ)

«Victoria’s Secret»–ը կցուցադրի միանգամից 2 թանկարժեք կրծքկալ (լուսանկարներ)

Սկսած 2001թ.–ից՝ «Victoria’s Secret» հանրահայտ ընկերությունը ներքնազգեստի ամենամյա ցուցադրության ժամանակ ներկայացնում է նաև մեկ էքսքլյուզիվ կրծքկալ (Fantasy Bra)՝ պատրաստված ազնիվ մետաղներից և զարդարված թանկարժեք քարերով։ Այս տարի հայտնի ապրանքանիշը, որոշելով անակնկալ մատուցել իր երկրպագուներին, ներկայացրել է միանգամից 2 կրծքկալ՝ յուրաքանչյուրը 2 մլն դոլար արժողությամբ։ Նոր «գլուխգործոցների» հեղինակը ոսկերչական «Mouawad» հայտնի տան դիզայներ Պասկալ Մուավադն է։ Յուրաքանչյուր կրծքկալի ստեղծման համար պահանջվել է 16 000 դեկորատիվ քար և 1 380 ժամ աշխատանք։

Այս անգամ աշխատանքները կներկայացնեն «Victoria’s Secret»–ի «հնաբնակներ» Ադրիանա Լիման և Ալեսսանդրա Ամբրոսիոն, որոնք «հրեշտակի» կոչում են ստացել 2000 և 2004 թթ.։ Ադրիանան Fantasy Bra–ն ցուցադրել է 2008 և 2010 թթ., Ալեսսանդրան՝ 2012թ.։ Դե, իսկ 2013–ին այն ներկայացրել է Քենդիս Սվեյնփոլը։

Հիշեցնենք, որ «Victoria’s Secret»–ի ցուցադրությունը կայանալու է դեկտեմբերի 2–ին Լոնդոնում։

Տեղեկացնում է «ELLE»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը