Ինչպե՞ս են դիվերսանտների մոտ հայտնվել Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննության տեսանյութերը
Այսօր Ստեփանակերտում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, վերսկսվել է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը:
ԱՐՑԱԽՊՐԵՍ–ի փոխանցմամբ՝Դատավոր Անատոլի Թադևոսյանը շարունակել է նախաքննության ընթացքում ամբաստանյալներ Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի տված ցուցմունքների հրապարակումը:
Համաձայն նախաքննության ժամանակ ամբաստանյալ Գուլիևի տված ցուցմունքի՝ Հասան Հասանովը ցանկացել է Սմբատ Ցականյանին կյանքից զրկելու նպատակով ոլորել նրա վիզը։
Գուլիևը, վերահաստատելով այդ ցուցմունքը, պնդեց, որ Հասանովը բռնություն է գործադրել երեխայի վրա, սակայն, ըստ նրա, իբր այդպես էլ չի հասկացել, թե երեխայի նկատմամբ Հասանովի այդ վարմունքը շոյելո՞ւ, թե՞ բռնության նշան էր։
Ասկերովը մեկ անգամ ևս հաստատելով, որ նկարահանումները Հասանի տեսախցիկով ինքն է արել՝ նշեց, որ Հասանի ձեռքին քարտեզ կար, որով նա կողմնորոշում էր իրեն, թե որտեղ և ինչ նկարահանումներ պետք է իրականացնի։ Հատկանշական է, որ վերոհիշյալ տեսախցիկում կային նաև Ադրբեջանում գերի ընկած պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննության վերաբերյալ տեսանյութեր, որոնց մասին Ասկերովն, իր խոսքով, իբր տեղյակ չի եղել։
Պատասխանելով դատավոր Ա. Թադևոսյանի այն հարցին, թե մահացած՝ Ս. Ցականյանը գիտե՞ր, որ նրանք ադրբեջանցիներ են, Ասկերովն ասաց, թե չեն ցանկացել, որ պատանին իմանա՝ իրականում ովքեր են իրենք, և ինչ նպատակով են ԼՂՀ տարածքում, քանի որ կարող էր հայտնել պատկան մարմիններին։
Դատարանի հարցադրմամբ անդրադառնալով Գուլիևի ցուցմունքներին՝ Ասկերովը հատկապես իրեն առնչվող դեպքերի նկարագրություններն ամբողջությամբ սուտ է համարել։
Մասնավորապես, Գուլիևը կրկին պնդել էր նախաքննության և դատաքննության ընթացքում իր տված այն ցուցմունքները, համաձայն որոնց՝ ինքնաձիգի կրակահերթ լսելուց հետո շրջվել ու տեսել է Հասանին՝ զենքն ուսին, Դ. Ասկերովին՝ նստած, իսկ նրա ինքնաձիգի փողը՝ դեպի սպանված պատանին ուղղված դիրքում։

Աղբյուրը՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ