Տնտեսական

03.11.2014 13:18


Առողջապահության ոլորտին հատկացվելիք գումարը կավելանա 3.3%-ով

Առողջապահության ոլորտին հատկացվելիք գումարը կավելանա 3.3%-ով

«ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շրջանակներում ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը դիտարկել է առողջապահությանը հատկացվելիք ֆինանսական ցուցանիշները։ 2015 թվականի բյուջեով առողջապահության ոլորտին 83.5 մլրդ դրամ է նախատեսվել հատկացնել։ Այդպիսով ոլորտին հատկացվելիք գումարի աճը, նախորդ տարվա համեմատ, 3.3 % է կազմել։ Ավելացումներն ուղղվելու են բարձրացված աշխատավարձերի և էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ծախսերի վճարմանը։ Հաջորդ տարվա հուլիսի 1-ից բարձրանալու են առաջնային օղակի միջին և կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձերը՝ կազմելով 79 400 դրամ ՀՀ դրամ։

Ինչ վերաբերում է հիվանդանոցային սպասարկմանը, նախատեսվում է փոխհատուցել 300 հազար նախորդ 290–ի փոխարեն։ Այս տարի նույնպես ոլորտի զարգացում չի ակնկալվում։

Այս խորագրի վերջին նյութերը