Կարծիք

03.11.2014 12:53


Արմեն Միքայելյան

Արմեն Միքայելյան

Այսօր մենք կարող ենք ականատես լինել մի իրավիճակի, երբ «եռյակին» քննադատում են ոչ թե իշխանության ներկայացուցիչները, այլ հասարակության ընկալման մեջ անկախ կամ ընդդիմադիր համբավ ունեցող մարդիկ: Սա Սերժ Սարգսյանի ոճն է. նա գիտի, որ գործող իշխանությունները գրեթե 0-ական լեգիտիմություն ունեն, և եթե իրենք սկսեն քննադատել ընդդիմությանը, ապա ընդդիմության վարկանիշը շեշտակիորեն կբարձրանա:
Նույն ծրագրով Սերժ Սարգսյանն ուզում էր առաջնորդվել 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Եթե Ծառուկյանը կամ Տեր-Պետրոսյանն իրենց թեկնածությունն առաջադրեին, ապա Սարգսյանը նրանց դեմ պայքարելու համար կառաջադրեր իր հերթական դհոլին, ով և պիտի քննադատեր Սերժ Սարգսյանի հիմնական մրցակցին: 2013-ին այդ դերը պիտի ստանձներ Արամ Զավենի Սարգսյանը, և «չար լեզուների» պնդմամբ՝ նա այդ ծառայության դիմաց Սերժ Սարգսյանից խնդրում էր վերադարձնել իրենց ցեմենտի գործարանը:
Սակայն, ինչպես գիտեք, ոչ Ծառուկյանը, ոչ էլ Տեր-Պետրոսյանը չառաջադրվեցին, ինչը նշանակեց, որ Զավենիչն էլ մնաց առանց ցեմենտի գործարանի, և նա այսօր ավելի մանր ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին ու էստեղ-էնտեղ քննադատում ընդդիմությանը:
Սա է իրական պատճառը, թե ինչու Զավենիչը չառաջադրեց իր թեկնածությունը 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ, իսկ մնացած խոսակցություններն ուղղակի ջուրծեծոցի են:

Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը