Դեյվիդ Լիդինգթոն. «Երկար ժամանակ շարունակվող ԼՂ հակամարտությունը պետք է լուծում ստանա»
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար ԴեյվիդԼիդինգթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար ԷդվարդՆալբանդյանը հայտարարել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը հակամարտությունների պատճառ չի հանդիսանում:
–Հակառակը՝այդիրավունքիիրացմանխոչընդոտումըևժխտումըբարենպաստհող ենստեղծումհակամարտություններիհամար։Այդիրավունքնարհամարհելընույննէ, ինչէվոլյուցիայինդիմադրելը,–անդրադառնալով ՄԱԿ-ի փորձագիտական զեկույցին՝ ասել է նա:
Էդ. Նալբանդյանը հավելել է, որ մի երկիր, որը կողմ է մարդու իրավունքներին, դրան զուգահեռ՝ չի կարող ինքնորոշման իրավունքին դեմ լինել։ Բերելով Շոտլանդիայի հանրաքվեի օրինակը՝ նա նշել է.
ԴեյվիդԼիդինգթոնն էլ հավելել է, որ Միացյալ Թագավարության համոզմամբ՝ միջազգային հանրությունը պետք է կրկնակի օգնի Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի կարողանան առաջ ընթանալ։
–Երկար ժամանակ շարունակվող հակամարտությունը, որի պատճառով մարդիկենզոհվում, պետք է լուծումստանա,-նշել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարը։
Դեյվիդ Լիդինգթոն. «Երկար ժամանակ շարունակվող ԼՂ հակամարտությունը պետք է լուծում ստանա»
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը հակամարտությունների պատճառ չի հանդիսանում:
–Հակառակը՝ այդ իրավունքի իրացման խոչընդոտումը և ժխտումը բարենպաստ հող են ստեղծում հակամարտությունների համար։ Այդ իրավունքն արհամարհելը նույնն է, ինչ էվոլյուցիային դիմադրելը,–անդրադառնալով ՄԱԿ-ի փորձագիտական զեկույցին՝ ասել է նա:
Էդ. Նալբանդյանը հավելել է, որ մի երկիր, որը կողմ է մարդու իրավունքներին, դրան զուգահեռ՝ չի կարող ինքնորոշման իրավունքին դեմ լինել։ Բերելով Շոտլանդիայի հանրաքվեի օրինակը՝ նա նշել է.
–Ղարաբաղի հարցը մեծ մտահոգության աղբյուր է Անգլիայի համար, հատկապես որ վերջին տարիներին շփման գծում մարդիկ են զոհվում։
Դեյվիդ Լիդինգթոնն էլ հավելել է, որ Միացյալ Թագավարության համոզմամբ՝ միջազգային հանրությունը պետք է կրկնակի օգնի Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի կարողանան առաջ ընթանալ։
–Երկար ժամանակ շարունակվող հակամարտությունը, որի պատճառով մարդիկ են զոհվում, պետք է լուծում ստանա,-նշել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարը։
7or.am