Լրահոս

03.11.2014 11:53


Սոթք-Քարվաճառ ճանապարհին 15 մեքենա է արգելափակվել

Սոթք-Քարվաճառ ճանապարհին 15 մեքենա է արգելափակվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 3-ին` ժամը 02.36-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ հատվածի 43-րդ կմ-ում ավտոմեքենաները տեղացած թաց ձյան պատճառով չեն կարողանում հաղթահարել բարձունքը:
ԱԻՆ կայքի փոխամցմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 մարդատար ավտոմեքենա` 45 ուղևորով (10 կին, 5 երեխա):

Այս խորագրի վերջին նյութերը