Լրահոս

03.11.2014 11:31


Կանադան առաջին անգամ գրոհել է ԻՊ դիրքերը

Կանադան առաջին անգամ գրոհել է ԻՊ դիրքերը

Կանադայի օդուժը միացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող ռազմական գործողություններին։ CF-18 երկու կործանիչ ռմբակոծել է Իրաքի Ֆալուջա քաղաքի մոտակայքում տեղակայված իսլամիստների հենակետերը։ Այս մասին հայտնում է «Associated Press»-ը։

Ընդհանուր առմամբ, ԻՊ դեմ իրականացվող ռազմական գործողություններում Կանադան ընդգրկել է վեց CF-18 կործանիչ, հետախուզական նշանակության երկու ինքնաթիռ և մեկ «Airbus СС-150 Polaris»։

Այս խորագրի վերջին նյութերը