Լրահոս

03.11.2014 11:22


Հայաստանը և Արցախը կներկայանան «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում

Հայաստանը և Արցախը կներկայանան «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում

Սույն թվականի նոյեմբերի 3-6-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 5 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Լոնդոնում տեղի ունենալիք «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին:

Հերթական անգամ միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը:

Այս տարի նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 186 երկրների շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություններ և ավելի քան 50 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի և Արցախի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ անգլերենով:

Մասնակցությունը առաջատար այս ցուցահանդեսին նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի և Արցախի զբոսաշրջությունը եվրոպական շուկայում և նպաստելու ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը