Լրահոս

03.11.2014 10:51


Արգենտինայի նախագահը հոսպիտալացվել է

Արգենտինայի նախագահը հոսպիտալացվել է

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները բարձր ջերմությունով և վարակի կասկածանքով հոսպիտալացվել է։ Այս մասին ասվում է պետության ղեկավարի անձնական բժիշկների տարածած հաղորդագրությունում։
Արգենտինյան առաջնորդի հիվանդության և ինքնազգացողության մասին մանրամասներ չեն հաղորդվում։
61-ամյա Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների առողջական վիճակը վերջին շրջանում հաճախ է գտնվում հասարակության ուշադրության կենտրոնում։ Նախորդ տարի նա ընկնելու հետևանքով գլխուղեղի վիրահատություն էր տարել։ Դրանից մեկ տարի առաջ էլ արձակուրդ էր վերցրել, երբ օրգանիզմում քաղցկեղ էր հայտնաբերվել։ Գոյացությունը, պարզվեց, բարորակ էր։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը