Լրահոս

03.11.2014 10:24


Լուգանսկի ընտրություններում հաղթում է հանրապետության գործող ղեկավար Պլոտնիցկին

Լուգանսկի ընտրություններում հաղթում է հանրապետության գործող ղեկավար Պլոտնիցկին

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի ընտրություններում հաղթում են հանրապետության գործող առաջնորդ Իգոր Պլոտնիցկին և «Խաղաղություն Լուգանշչինային» շարժումը։ Այս մասին հայտնել է ԼԺՀ ԿԸՀ ղեկավար Սերգեյ Կոզյակովը։
Քվեաթերթիկների 27,8%–ի հաշվարկից հետո Պլոտնիցկին հավաքել է ընտրողների ձայների 63,17%–ը, Դաշնության արհմիությունների ղեկավար Օլեգ Ակիմովը՝ 15,95%–ը, գործարար Վիկտոր Պենները՝ 10,9%–ը, ԼԺՀ առողջապահության նախարար Լարիսա Հայրապետյանը՝ 8,36 %–ը։
«Խաղաղություն Լուգանշչինային» շարժումը, որպես գլխավոր նպատակ, հետապնդում է Ռուսաստանի հետ առավել սերտ հարաբերությունների զարգացումը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը