Լրահոս

03.11.2014 09:49


Ռումինիայի նախագահական ընտրություններում առաջատարը երկրի վարչապետն է

Ռումինիայի նախագահական ընտրություններում առաջատարը երկրի վարչապետն է

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նախօրեին Ռումինիայում կայացած նախագահական ընտրություններում ձայների շուրջ 60%-ի հաշվարկից հետո առաջատարը երկրի վարչապետ Վիկտոր Պոնտան է:

Առաջին փուլի միջանկյալ արդյունքների համաձայն՝ նա ստացել է ընտրողների 39.6% ձայնը։ Երկրորդ տեղում Սիբիուի քաղաքապետ Կլաուս Յոհաննիսն է՝ 30,2% ձայնով: Ըստ աղբյուրի՝ ամենայն հավանականությամբ, Պոնտան և Յոհաննիսը կշարունակեն պայքարը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Ռումինիայի նախագահի պաշտոնում առաջադրվել էր 14 թեկնածու։

Եթե թեկնածուներից ոչ ոք չհաղթի առաջին փուլում, նոյեմբերի 16-ին կկայանա երկրորդ փուլը:

Այս խորագրի վերջին նյութերը