Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի 35 ՍT 558 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավան վարչական տարածքում՝ արագաչափի մոտ, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ողջ ճանապարհը պատված է ձյան շերտով, ճանապարհի որոշ հատվածներին արդեն մերկասառույց է, և մեծ թվով ավտոմեքենաներ անվադողերի ոչ ձմեռային լինելու պատճառով կանգնեցվել են վարորդների կողմից:
Մերկասառույց և խոշոր ավտովթար Կոտայքի մարզում