Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղը կունենա իր պարային համույթը
2014 թվականի հոկտեմբերի 31-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը կենտրոնի ներկայացուցիչների և նկարահանող խմբի կազմով ժամանեց Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղ: Արտագնա միջոցառման նպատակը հայահոծ բնակավայրերում հայ մշակույթի ժողովրդականացումը և տեղերում երգի-պարի համույթների ստեղծումն էր:
Հյուրերին դիմավորեցին դպրոցի տնօրեն Հմայակ Սայադյանը, ուսմասվար Արկադի Պետրոսյանը և մարզադահլիճի պատասխանատու Գևորգ Միրզոյանը: Գյուղի մարզադահլիճում հավաքված տեղի բնակիչներին օրհնության խոսք ուղղեցՄառնեուլիիշրջանիհայհամայնքներիհոգևորհովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանը: Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, դիմելով ներկա հասարակությանը հայտարարեց, որ ծնունդով տեղացի, ռուսաստանաբնակ Դավիթ Դավթյանի հովանավորությամբ և դպրոցի ղեկավարության աջակցությամբ, Կարմիր գյուղում ձևավորվում է պարային համույթ: Այս մարզադահլիճում տեղի սաները շաբաթական երկու անգամ, Թբիլիսիից ժամանող ճանաչված պարուսույց Լիանա Կաշավանիձեի ուսուցմամբ, սովորելու են հայկական և վրացական ժողովրդական պարեր: Նա արժևորեց տեղի հասարակայնության աջակցությունը ազգային մշակույթը հայահոծ այս բնակավայրում զարգացնելու և տարածելու գործում:
Այնուհետև սկսվեց արտագնա համերգը, որի ընթացքում Մարիա Աբուլյանի խմբավարությամբ և դաշնակահար Կարեն Միրզոյանի նվագակցությամբ հնչեցին երգեր «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի« պատանեկան համույթի և կենտրոնի մենակատարներ Աննա Պողոսովայի և Հենրիխ Պետրոսյանի գեղեցիկ կատարումներով, ստեղծելով համընդհանուր ուրախ տրամադրություն:
Հավարտ միջոցառման «Հայարտուն» կենտրոնի կողմից դպրոցի գրադարանին փոխանցվեց գեղարվեստական գրականության մեծ քանակություն: