Արսեն Գևորգյան. Երբ Սերժ Սարգսյանի միակ հույսն են մնում ՀՀԿ-ի տատիկն ու Մանվել Գրիգորյանը
Ընդդիմության ընդամենը 2 հանրահավաք ռեժիմին այնպիսի տվայտանքների մեջ է գցել, որ այն փորձում է բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով հարձակվել ընդդիմության վրա: Գործի են դրվել բոլոր դհոլները` ստյոպասաֆարյաններից սկսած ՀՀԿ-ի տատիկով ավարտած: Բայց, ինչպես երևում է, Բաղրամյան 26-ում դժգոհ են դհոլների գործունեությունից, այդ իսկ պատճառով «մարտի են գնում միայն ծերուկները» տարբերակով «պայքարի» մեջ է մտել նաև Մանվել Գրիգորյանը: Իրականում Սերժ Սարգսյանը շատ լուրջ սխալ է անում` մտածելով, որ Մանվելը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ ընդդիմության վրա, կարող է վախեցնել կամ կաշկանդել ընդդիմությանը ու դրա պատճառով արժե իրեն խաղի մեջ գցել: Ընդհանրապես, հույս դնել Մանվել Գրիգորյանի վրա չարժե, քանզի պատմությունը ցույց է տալիս, որ կարևորագույն պահերին նա «շատ ճկուն մոտեցումներ է ցուցաբերում» ու անցնում ուժեղի կողմը: 2008 թվականի շարժման ժամանակ, ինչպես գիտեք, Մանվելն իր աջակցությունն էր ցուցաբերում ընդդիմությանը, սակայն երբ «վառածի հոտ եկավ», Մանվելին նույնիսկ GPS-ով չհաջողվեց գտնել: Հավանաբար, այդ օրերին Բաղդադում խուրմա էր ուտում: Շատ դրական է, որ Բաղրամյան 26-ն արդեն այսպիսի մարդկանց է գործի դրել. սա նշանակում է, որ դհոլների պահոցը շատ է դատարկվել և գործի են դրվում վերջին փամփուշտները:
Արսեն Գևորգյան. Երբ Սերժ Սարգսյանի միակ հույսն են մնում ՀՀԿ-ի տատիկն ու Մանվել Գրիգորյանը
Ընդդիմության ընդամենը 2 հանրահավաք ռեժիմին այնպիսի տվայտանքների մեջ է գցել, որ այն փորձում է բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով հարձակվել ընդդիմության վրա: Գործի են դրվել բոլոր դհոլները` ստյոպասաֆարյաններից սկսած ՀՀԿ-ի տատիկով ավարտած: Բայց, ինչպես երևում է, Բաղրամյան 26-ում դժգոհ են դհոլների գործունեությունից, այդ իսկ պատճառով «մարտի են գնում միայն ծերուկները» տարբերակով «պայքարի» մեջ է մտել նաև Մանվել Գրիգորյանը:
Իրականում Սերժ Սարգսյանը շատ լուրջ սխալ է անում` մտածելով, որ Մանվելը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ ընդդիմության վրա, կարող է վախեցնել կամ կաշկանդել ընդդիմությանը ու դրա պատճառով արժե իրեն խաղի մեջ գցել: Ընդհանրապես, հույս դնել Մանվել Գրիգորյանի վրա չարժե, քանզի պատմությունը ցույց է տալիս, որ կարևորագույն պահերին նա «շատ ճկուն մոտեցումներ է ցուցաբերում» ու անցնում ուժեղի կողմը:
2008 թվականի շարժման ժամանակ, ինչպես գիտեք, Մանվելն իր աջակցությունն էր ցուցաբերում ընդդիմությանը, սակայն երբ «վառածի հոտ եկավ», Մանվելին նույնիսկ GPS-ով չհաջողվեց գտնել: Հավանաբար, այդ օրերին Բաղդադում խուրմա էր ուտում: Շատ դրական է, որ Բաղրամյան 26-ն արդեն այսպիսի մարդկանց է գործի դրել. սա նշանակում է, որ դհոլների պահոցը շատ է դատարկվել և գործի են դրվում վերջին փամփուշտները:
Արսեն Գևորգյան