Անցնող շաբաթը թեպետ հարուստ չէր քաղաքական ակտիվ պրոցեսներով, սակայն գնահատականների պակաս, ըստ երևույթին, չեղավ: Հայաստանում հասարակությունը չափազանց քաղաքականացված է, ընդ որում, կարծիքները և թեկուզ մասնագիտական վերլուծությունները, ցավոք, հաճախ արվում են իռացիոնալ դաշտում՝ իրենց տեղը զիջելով առողջ բանականությանն ու փաստարկված վերլուծությանը: Սա, ի դեպ, որոշակիորեն ազդում է նաև քաղաքական ուժերի վարքագծի վրա, որոնք, լինելով քաղաքական օրակարգ թելադրողներ, երբեմն ընկնում են իրենց իսկ լարած ծուղակը և ամեն անգամ հասարակությանը հաշվետու լինելու փոխարեն՝ ստիպված լինում այս կամ այն կերպ արդարացնել իրենց քայլերը: Ընդդիմության պարագայում դա գուցե ընդունելի է, քանի որ այլ գործառույթ, քան իշխանության բացթողումները թվարկելը և հասարակության մի լայն, հիասթափված ու դժգոհ զանգվածի շահերը ներկայացնելը նա չունի, նամանավանդ որ այսօրվա ընդդիմության շարքերում կանգնած են մարդիկ, ովքեր ի վիճակի են տալու քաղաքական գնահատական և խոսելու համոզիչ փաստարկներով: Դա է ստիպում ոչ միայն քաղաքական պրագմատիզմը, այլ նաև նրանց անցած քաղաքական ուղին ու ներկայիս կարգավիճակը: Երկրում իրավիճակը խիստ տարբերվում է նախորդներից նրանով, որ այսօր հրապարակում իրար կողքի կանգնել են ուժեր, որոնց քաղաքական կուրսն ու կողմնորոշումն էապես տարբերվում են միմյանցից: Անցումային և զարգացող երկրներում դա բավականին բարդ պրոցես է, նամանավադ երբ քաղաքականությունը Հայաստնում անձնավորված բնույթ է կրում, իսկ այդ պայմաններում կոնսենսուս գտնելը չափազանց բարդ է: Եվ այս պարագայում միանգամից պահանջել ամբողջական համաձայնություն այս ուժերից իրենց գործողություններում առնվազն միամտություն է: Միևնույն ժամանակ, երկիրը գտնվում է կաթվածահար վիճակում (թե՛ տնտեսությունը, թե՛ ահագնացող ու սարսափելի թվերի հասնող արտագաղթը), և ընդդիմության դերը ստանձնած ուժերը հապաղելու և սեթևեթելու ժամանակ չունեն: Դեռ մի քանի տարի առաջ գուցե հեքիաթային ժանրից լիներ խորհրդարանական ոչիշխանական այս ուժերի՝ ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառագություն» կուսակցությունների՝ նույն հարթակում կանգնելը, էլ ինչ մնաց միասնական տեսակետ, իսկ այն է ամբողջական իշխանափոխություն պահանջելը, բայց սա այսօր ոչ միայն իրատեսական է այլ նաև կայացած փաստ: Սա նշանակում է, որ հակառակ զանազան պնդումներին՝ երկրում կան ուժեր և լիդերներ, որոնք սառնասրտորեն գիտակցում են երկրի վիճակը, և մտադիր չեն համակերպվել քաղաքական մենաշնորհի և այդ մենաշնորհի արդյունքում օրեցօր թուլացող Հայաստանի կարգավիճակի հետ: Հոկտեմբերի 24-ին հայտարարվեց համաժողովրդական շտաբների ձևավորման գործընթացի սկզբի մասին՝ չբացառելով նաև արտահերթ ընտրություների հարց դնելու հարցը, ինչը նշանակում է, որ իշխանությունը կանգնելու է երկընտրանքի առջև՝ կա՛մ բավական սեղմ ժամկետներում գտնել ադեկվատ լուծումներ երկրում առաջացած բազմաթիվ խնդիրների համար, կա՛մ գնալ ընդդիմությանը փոխզիջման: Առաջին պարագայում թեկուզ տեսականորեն հնարավոր են բարեփոխումները, սակայն փորձը ցույց է տալիս, որ, ցավոք, իշխանությունն այսօր ինքը կաթվածահար դրության մեջ է, և նույնիսկ դրական փոփոխություն անելու գերբնական ջանքերն ապարդյուն են դառնում, քանի որ հասարակությունն այդ ամենն ընկալում է որպես չարիք: Պետք է գիտակցել, սակայն, որ իշխանությունը սոսկ հարստանալու միջոց չէ. այն պատասխանատվություն է նախ և առաջ սեփական երկրի, ժողովրդի առաջ, և եթե անկարող ես եղածը պահել, առավել ևս՝ բարեփոխումներ իրականացնել, ապա բարի եղիր՝ հեռացիր. թող գան մարդիկ, ուժեր, ովքեր գիտեն, պատկերացնում են թեկուզ այս անելանելի դրությունից երկիրը դուրս բերելու ճանապարհները: Մեկ բան առավել քան հստակ է. անկախ ամենից՝ յուրաքանչյուրս՝ որպես գիտակից քաղաքացի և երկրի արժանապատիվ տեր, այլևս չպետք է կարողանա հանդուրժել այս մթնոլորտը, հայ ժողովուրդը ունի համբերատարության գերագույն աստիճան, սակայն սովորաբար այն սպառվելու պարագայում հետևանքներն անդառնալի են լինում նրանց համար, ովքեր ստիպել են այդքան երկար համբերել:
Շաբաթվա ամփոփ վերլուծություն